Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Active Volunteers' Organisation

17:53, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Active Volunteers' Organisation

AVO-ն, նույն ինքը` Ակտիվ Կամավորների Կազմակերպությունը, հիմնադրվել է այս տարի, հոկտեմբեր ամսին: Նախաձեռնողը 16- ամյա Արեգ Գալոյանն է, ով նպատակ ունի մեկ ընդհանուր երիտասարդական կազմակերպության գործունեությունը ծառայեցնել իր երկրի մշակույթի ու կրթական համակարգի բարելավմանը: Կազմակերպությունը գործելու է երիտասարդների շրջանում և նպատակ ունի զարգացնել ու հարստացնել երիտասարդների մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մի շարք ծրագրերի շնորհիվ երիտասարդներին հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և հետագայում դառնալ աշխատանքային փորձի, մանսագիտական խորհրդատվության աղբյուր: Սա լայն հնարավորություններ է ընձեռնում երիտասարդներին՝ ձևավորվել որպես մրցունակ մասնագետներ ընտրված մասնագիտական ոլորտում և նպաստել ոլորտի արագ աճին ու զարգացմանը: Ինչպես Արեգն է նշում.《 Մեր հայրենիքի ազատության, անկախության և բարգավաճման մեջ երիտասարդների դերը մեծ կարևորություն ունի և նույնքան կարևոր է քայլ անել, ձեռնարկել որևէ բան և աշխուժացնել հայ երիտասարդների կյանքը》:
     Կազմակերպության ղեկավար Արեգը իր շուրջը համախմբել է ակտիվ, խելացի երիտասարդների, ովքեր գիտեն իրենց նպատակը, փորձում են ամեն կերպ դրանք իրականացնել ու դառնալ իրենց երկրի լավ մասնագետներ: Խմբի անդամներն ունեն մասնագիտական տարբեր կողմնորոշումներ, սակայն դրանք համախմբվել են առանձին հանձնախմբերի մեջ` այս կերպ կարգավորելով կազմակերպության գործունեությունը:
     Երիտասարդները արդեն սկսել են աշխատել տարբեր նախագծերի վրա և մշակել դրանց գործողությունները, որոնք շուտով իրականացնելու են: 《 Որևէ ծրագրի իրականացման և խմբի գործունեության համակարգման համար անհրաժեշտ տարածք և այլ պայմաններ, համախոհներ ու աջակիցներ միշտ էլ պետք են》, - ասում են խմբի անդամներն ու արդեն բանակցությունների ու համագործակցման քայլեր անում մի շարք կազմակերպությունների հետ:
     《Նպատակները շատ են, ոգևորությունը` մեծ: Աշխատելու ենք ողջ թիմով, որպեսզի մեր լուման ունենանք մեր երկրի զարգացման գործում և դառնանք լիարժեք և ուժեղ քաղաքացիներ: Ամեն դեպքում չենք հանձնվելու》, - մեծ խանդավառությամբ նշում է թիմն ու մեծ սիրով շարունակում իր աշխատանքը:
     Կազմակերպության գործունեությանը կարող եք հետևել ֆեյսբուքյան հարթակում` https://www.facebook.com/activevolunteersorg

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2414 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ