Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն և մնան անպատիժ

erevannews
Հեղինակ`
erevannews
08:27, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն և մնան անպատիժ

Երկու օր է մտավորականները արդարացիորեն հարց են բարձրացրել, որ Երևանում, որպես արդարության, ազնվության, բարության և հայկական անկոտրում ոգու խորհրդանիշ տեղադրվի Հաց Բերողի արձանը։
     Սակայն պետք է փաստել ևս մի հանգամանք։
     Բացի վերը նշված արժանիքներից Հաց Բերողը նաև վերջնականապես բացահայտեց ՀՀ Արդարադատության համակարգի ամբողջ կեխտը, ավելի շուտ ՀՀ ում արդարադատության և օրինականության լիակատար բացակայությունը։
     Նա իր մահով բացահայտեց նաև իրավապահ համակարգի կատարածուներին, ովքեր 37 թ-ի ոգով միայն տիրոջը հաճոյանալու համար պատրաստ են ամեն քայլի։
     Հենց այդ արարածներն էլ դարձան Հաց Բերողի դահիճները։
     Այսօր մենք տեղադրելով Հաց Բերողի հուշարձանը կանմահացնենք նրան սերունդների համար, բայց ժամանակը մոռացության կմատնի նրա դահիճներին։
     Դա կլինի անարդարացի հենց առաջին հերթին Հաց Բերողի հանդեպ, երկրորդը հասարակության և հնարավորություն կտա որոշ արարածների հետագայում խեղաթյուրել պատմությունը։ Հասարակական պարսավանքը և խորը արհամարանքը Հաց Բերողի դահիճների և նրանց սերունդների նկատմամբ կլինեն արժանի պատիժ դրանց նկատմամբ և ապագայում կբացառեն նման երևույթների կրկնությունը։
     ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է դեմքով ճանաչի և անունով իմանա Հաց Բերողի դահիճներին և նրանց սերունդներին։
     Մարդիք պետք է իմանան, որ իրենց հետ սովորում է Հաց Բերողի դահճի զավակը, իրենց հետ աշխատում է դահիճի կինը, մայրը, հայրը, եղբայրը, քույրը, ազգականը։
     Շատերը սա կհամարեն չափազանց դաժան, բայց մենք գտնում ենք, որ չկա ոչ մի տարբերություն ցեղասպանության դահիճներ Էնվերի, Թալիաթի, նրանց սերունդների և Հաց Բերողի դահիճների և նրանց սերունդների միջև։
     Երկուսն էլ ոչնչացրել են մեր ազգի ընտրանին։
     Երկուսի սերունդներն էլ իրենց հետ միասին արժանի են ազգային նզովքի։
     Այդ պատճառով Հաց Բերողի հուշարձանի ոտքերի տակ պետք է տեղադրվեն նրա դահիճների նկարները և գրվեն նրանց անունները ՝ Դահիճներ գրառման տակ։
     Սպիտակը միշտ ցայտուն է ընդգծվում սև ֆոնի վրա։
     Հաց Բերողի դահիճներն են ՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան (նա է տիրոջը հաճոյանալու համար արձակել Արթուրի ձերբակալման հրամանը, ճնշել դատարանի և դատախազության վրա, որպեսզի իրականացնեն Արթուրի մահվան որոշումը, որը կայացրել է միայնակ, ներքին թույնից դրդված։

Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյան
     Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։
     Այս երկուսը նշանակել են կրկնակի փորձաքննություն և Հաց Բերողի կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունը նորից դարձրել են համատեղելի և Մհեր Փարվանյանի ցուցմունքի հիման վրա կալանավորել նրան։
     Մհեր Փարվանյան ՝ ՊՆ կապիտան, գործակալ, «Խլյուպիկ» օպերատիվ ծածկանունով, «Փարվայան Քոնսալթինգ» հաշվապահական ընկերության սեփականատեր։ (Նրա կեղծ ցուցմունքով է երկրորդ անգամ կալանավորվել Հաց Բերողը։Ընդ որում Մհեր Փարվանյանը Հաց Բերողին առաջին և վերջին անգամ տեսել է ՀՔԾ ում, երբեք նրա հետ չի առնչվել, ուղղակի 500 ամն դոլարի դիմաց, սովորականի պես, տվել է ՀՔԾ պետի պահանջած ցուցմունքը և պնդել առերես)
     Իհարկե այս ամենը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի անմիջական ճնշման և հրամանի հիման վրա։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7938 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ