Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Խորվաթիայի Զադար քաղաքի ծովի երգեհոնը

22:36, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Խորվաթիայի Զադար քաղաքի ծովի երգեհոնը

Ադրիատիկ ծովի ափին, Խորվաթիայի Զադար քաղաքում, 2005 թվականին տեղադրվել է երգեհոնի հնչողությամբ մի բացառիկ երաժշտական գործիք: Այս ուշագրավ մտահղացումը հնարավորություն է տվել երաժշտությունը յուրօրինակ կերպով համադրել բնության ուժի հետ: Օգտագործելով քամու և ալիքների մշտական էներգիան՝ այս գործիքը ստեղծում է պատահական, բայց գեղեցիկ և ներդաշնակ հնչյուններ:
     70 մետր երկարությամբ քարից և երկաթբետոնից պատրաստված երգեհոնի հեղինակը խորվաթ ճարտարապետ Նիկոլա Բասիչն է: Վարպետի աշխատանքը յուրահատուկ է նրանով, որ քամին ու ջուրը ներթափանցում են աստիճանների ներքևում գտնվող անցքերը, այնուհետև անցնում բազմաթիվ խողովակներով, ռեզոնանս առաջացնելով խորշերում: Արդյունքում հնչյունները խորշերից դուրս են գալիս ամենավերևի աստիճանի անցքերով:
     Օրվա ցանկացած ժամին ունկինդիրները կարող են վայելել այդ լիցքաթափող հնչյունները, իսկ գիշերային ժամերին այդ ամենն ուղեկցվում է լուսային էֆեկտներով:
     Կից տեսանյութը՝ այստեղ.
     https://www.youtube.com/watch?v=KSrdMx2Q9qA

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2833 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ