Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Խեղճ Ասյան (18+)

16:04, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Խեղճ Ասյան (18+)

Պատերազմի տարիներին մեր գյուղում համարյա չափահաս տղամարդ չէր մնացել, ռազմաճակատ էին մեկնել: Կոլխոզում աշխատանքների մեջ ներգրավված էին կանայք և երեխաներ: Մորս հետ ես էլ էի աշխատում դաշտում: Երեխաների մեջ ամենատարիքավորն էի: Ինձ հետ նույն բրիգադում, աշխատում էր նաև մեր գյուղացի այրի մի կին` Ասյան: Նա փոցխում էր խոտը, իսկ ես` դիզում: Ասյան շատ ուշադիր էր իմ նկատմամբ: Հաճախակի, որպես բրիգադի միակ «տղամարդ» , իր «պայոկից» ինձ բաժին էր հանում:

-Դու շատ պետք է ուտես, որ ուժեղանաս և մեզ օգնես, -ասում էր նա:

Օրեցօր հասունանում էի. բավականին առնական տեսք ունեի, բեղ ու մորուք էլ էր աճել և դեմքս սափրելու համար նույնիսկ ածելի չկար:
     Դաշտում զուգարան չկար և ստիպված թաքնվում էի դեզերի հետևն ու հոգում բնական պահանջներս: Մի անգամ, կրկին անցել էի դեզի հետևը բնական պահանջս բավարարելու համար, երբ հայտնվեց Ասյան և բռնեց իմ ինտիմ օրգանը: Անակընկալի գալով, շփոթվեցի, ամոթից կարմրեցի: Ուզում էի նրանից պոկվել ու փախչել, սակայն նա այնպես էր բռնել, որ ակամա լարվեցի:

-Դու արդեն տղամարդ ես, մի քաշվիր, - խոտի վրա պառկելով ասաց, - արի մոտս, քո ժամանակն արդեն եկել է, որ կանանց հետ հարաբերություններ ունենաս:
     Ես շվարած ու շփոթված նայում էի, չիմանալով, թե ինչ և ինչպե՞ս անել, բայց Ասյան խորհուրդներով օգնեց իրագործել իմ առաջին սեռական գործողությունը: Ես հաճելի զգացում ունեցա, որն ինձ ծանոթ էր գիշերային ակամա երազախաբություններից: Այդ հարաբերությունները շարունակական դարձան: Այն ժամանակ սեռական հարաբերություններ ունենալու համար պարտադիր չէին մերկանում, հնարավորություն ունենալով անմիջապես ծածկել թաքուն օրգաններն, երբ այդ պահին որևէ մեկը մոտենում էր: Ճիշտ է, մեզ նկատել էին, բայց դեռևս չէին կասկածում մեր սեռական կապի մասին: Հետագայում դաշտում աշխատող կանայք կռահեցին և մորս էլ տեղեկացրին, սակայն ապացույց չկար: Հերթական սեռական գործողությունների ժամանակ, այնքան էի խորացել ու անջատվել, որ չհասցրեցի նկատել մեզ հետևող կանանց և մորս: Նրանք եղաներով, փոցխերով սկսեցին հարվածել Ասյային, պատռելով մերկ մարմնի վրայի միակ շրջազգեստը: Ես լալիս էի, խնդրում մորս, որ խնայեն նրան, բայց ապարդյուն:

-Անառակ, անբարոյական, հեռացիր մեր գյուղից, -գոռում էին նրանք, - բոլորս էլ տղամարդու կարիք ունենք, հո ուրիշի տղաների հետ անառակությամբ չե՞նք զբաղվելու:

-Հեռու մնա իմ տղայից, անբարոյական, -գոռում էր մայրս և եղանով հարվածում Ասյայի գլխին:

Այդ օրվանից Ասյան այլևս դաշտ չեկավ: Ասում էին, թե ծեծից հետո լուրջ հիվանդացել է: Ամեն կերպ ուզում էի հանդիպել նրան, որովհետև նրա կարիքն ունեի, սովորել էի նրան, բայց մայրս արգելում էր: Երազներիս մեջ միայն նրան էի տեսնում և երազախաբ լինում:

Մի օր, երբ մայրս և գյուղի կանայք դաշտում աշխատում էին, գաղտագողի մտա Ասյայի խրճիթը: Նա պառկած էր խսրի վրա: Ինձ տեսնելով դեմքը պայծառացավ, փարվեց ինձ: Նրա հետ կենակցելու ցանկությունս սաստկացավ: Բնազդաբար մոտեցա նրան, կենակցեցի հետը: Ինձ վրա նա թոշնած ծաղկի տպավորություն թողեց, երբ ջրելուց հետո, նախկին տեսքին է գալիս: Պառկած տեղից բարձրացավ, նստեց: Սկսեց համբուրել շուրթերս: Այդ օրվանից, բոլորից թաքուն, այցելում էի նրան և սեռական հարաբերություններ ունենում հետը: Օրեցօր նրա վիճակը լավացավ, սակայն ինձ զորակոչեցին բանակ:
     Զորացրվելուց հետո Ասյային այլևս չտեսա: Պատմում էին, որ նա հղիացել էր և խայտառակությունից խուսափելու համար, առանց բժշկի դիմելու, ցանկացել էր ինքնուրուն հեռացնել պտուղը, սակայն վնասել էր իրեն և միայնակ մնալով, արյունաքամ եղել:

Հիմա, շատ տարիներ անց, երբ հիշում եմ նրան, սիրտս մղկտում է անօգնական կնոջ համար, ով զրկված էր տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունենալու տարրական հնարավորությունից: Եվ հետամնաց հասարակության պարսավանքից խուսափելով, իր մահկանացուն կնքեց:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
19902 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ