Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
14:24, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ

ԳՈՂՏՈՒԿ ԵՐԳԵՐ

1.

Հարցուցիր զիս
     Հրաբուխը Արագածին տեսած կաս
     - Հնոցիէն մարմարիօնէ միսերուդ
     Բոցալեզու հուր հրաբուխ կը հորդեր

Ժպիտով մը հարցուցիր զիս
     Լեառն Արագած ելած կաս

-Ծիծերովդ մագլցեցայ այս գիշեր

սեդրակ երկանեան
     13.08.2017

2.

Ոմանք ծնած են
     որ գիտնան նստիլ ջուրերու քովը
     ոմանք ծնած են
     որ բաժին ըլլան կայծակի
     ոմանք ալ գիտնան արժեքը ունայնութեան

ոմանք ծնած են
     որ նկարեն յոյսեր յոյզերու վրայ
     ոմանք ալ լսեն քմահաճոյքը միսերու

իսկ դուն կ՝պարես
     ինքնամոռաց քոյ պարըդ կ՝պարես

սեդրակ երկանեան
     13.08.2017

3.

Մեղրատօն էր մեղրաթափ էր
     Մեղրաթոն էր մեղրատապ էր
     Ամբողջ ճամփան չէի գիտցած
     Քովս նստած երանի՜ էր
     Երանի՜ էր

սեդրակ երկանեան

13.08.2017

4.

Բառերուս քարաւանները
     Շալկած բեռներս վաթսուն
     Բազմախոստում այս ցնորքը դայլայլող
     Գրանցուած միութեան անօրէն մենութեամբ
     Խորանիդ առջև ծնրադնեմ Տէր իմ…

սեդրակ երկանեան
     13.08.2017

5.

Սրունքներուդ շշուկը
     Որպէս գաղտնապահ գուշակ
     Նորածիծաղ կամքիդ կրակներով
     Միսերուդ մանկաւտիտ թաղանթները
     Պատեան դարձուցիր
     Արդեօք երբ պիտի լռութեան սաղմերը
     Լոյսի սածիլներ դառնան

սեդրակ երկանեան
     13.08.2017

6.

Կ՝երևի թե ես ջրուեժներ եղած եմ
     որ ամէն կայանի հետ քիչ-քիչ կը ցամքիմ
     Կ՝երևի թե ես հուր-կրակ եղած եմ
     որ հիմայ կը պարպեն զիս ամէն արկի հետ
     Կ՝երևի թե ես զեփիւռի լարերը եղած եմ
     որ ամէն տերևի անկումին մէկ մէկ կը փրթիմ
     Կ՝երևի թե ես հող ու ժայռ եղած եմ
     որ անխնայ կը պատռեն փորս
     ոսկի գտնալու համար

Հիմայ ձմեռը հագեր է մազերուս գոյնը
     Ձիւնածածկ սէրերը պիտի բողբոջին

սեդրակ երկանեան

19.08.2017

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2928 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ