Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները 2017թ.» թեմայով միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում

Nazeli
Հեղինակ`
Nazeli
13:53, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները 2017թ.» թեմայով միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում

Նոյեմբերի 2-3-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները 2017թ.» թեմայով միջազգային գիտաժողով: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարություների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորդասախոսական կազմը, ագրարային ոլորտի գիտաշխատողներ, ուսանողներ, հյուրեր Ուկրաինայի Պոլտավայի պետական ագրարային ակադեմիայից և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանից:

Նախքան գիտաժողովի մեկնարկը հյուրերը շրջեցին համալսարանի ճեմասրահում, որտեղ ներկայացված էին Ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ստեղծված պարենային նոր արտադրատեսակները՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակված պահածոներ ու խմիչքներ, տարատեսակ հավելումներով ու լցոնումներով հացաբուլկեղեն, տավարի մսից ու ձկնամթերքից պատրաստված երշիկեղեն, տարա և փաթեթավորման նորամուծական լուծումներ, ինչպես նաև ՀԱԱՀ-ի ուսումնափորձագիտական կենտրոններում մշակված կաթնամթերք ու գինիներ:

Գիտաժողովի լիագումար նիստը մեկնարկեց ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց ՀԱԱՀ-ի կողմից շուրջ 20 տարի անընդմեջ կազմակերպվող միջազգային գիտաժողովների դերը Հայաստանի գյուղատնտեսության և ագրարային կրթության ոլորտի հիմնախնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից:

Ռեկտորի ելույթից հետո «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ՀԱԱՀ-ի հինգ շրջանավարտի շնորհվեց միջազգային մագիստրոսի աստիճան: Դիպլոմները շրջանավարտներին հանձնեց Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջազգային համագործակցության պատասախանատու, գյուղատնտեսական ֆակուլտետի գիտաշխատող, ՀԱԱՀ շրջանավարտ Արամ Արիստակեսյանը: Ի ուրախություն ծրագրի շրջանվարտների՝ նա նշեց, որ շնորհիվ երկու բուհերի երկարամյա սերտ համագործակցության «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն այսուհետ կստանան կրկնակի դիպլոմներ՝ ինչպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, այնպես էլ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանից:

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո գիտաժողովն սկսեց իր բուն աշխատանքը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման արդի հիմնախնդիրների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ, տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը, իսկ Պոլտավայի պետական ագրարային ակադեմիայի ռեկտոր Վալենտինա Առանչին ներկայացրեց «Շուկայական տնտեսության պայմաններում ագրոարդյունաբերական ձեռնարկությունների կայուն ինովացիոն զարգացման հայեցակարգային հիմունքները» զեկույցը: Լիագումար նիստի ավարտից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին մասնագիտական 10 բաժանմունքներում՝ քննարկելով հարցեր կապված երկրագնդի գլոբալ տաքացումների արդյունքում գյուղատնտեսության վարման նոր մոտեցումների, մշակաբույսերի մշակման գոտիականության փոփոխությունների, ոռոգման ջրերի նոր համակարգերի, ոռոգման նորագույն տեխնոլոգիաների կիրառման, գյուղատնտեության մեջ բույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և կիրառման, գյուղատնտեսության կայուն զարգացումն ապահովող ծրագրերի իրականացման, հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիաների օգտագործման, ապահովագրության համակարգի ներդրման, վարկավորման նոր մոտեցումների և քաղաքականության մշակման հետ: Մասնագիտական բաժանմունքների աշխատանքների հիման վրա առաջարկություններ կներկայացվեն Հայաստանի ագրարային ոլորտի համապատասխան կառույցներին:

Աղբյուրը` anau.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1211 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ