Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«…փիլիսոփայի համար հարստանալը հեշտ է, բայց հետաքրքիր չէ»

13:18, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
«…փիլիսոփայի համար հարստանալը հեշտ է, բայց հետաքրքիր չէ»

Հին հույներն անհամար հետաքրքիր և ուսանելի պատմություններ են աշխարհին թողել: Ահա' դրանցից մեկը:


     Էգեյան ծովում գտնվող Կոս կղզու ձկնորսները մի անգամ ծովից մի հոյակերտ ոսկեկուռ եռոտանի են հանում: Նրանք Դելփյան պատգամախոսին հարցում են անում, թե ինչպես վարվեն թանկարժեք գտածոյի հետ: Պատգամախոսը պատասխանում է, թե եռոտանին պետք է Հունաստանի ամենաիմաստուն մարդուն տալ: Եվ ձկնորսները եռոտանին տանում հանձնում են հռչակավոր փիլիսոփա Թալես Միլեթացուն: Բայց Թալեսը նրանց ասում է. «Ես ամենաիմաստունը չեմ» ու եռոտանին ուղարկում է փիլիսոփա Բիաս Պրիենացուն: Սա էլ եռոտանին ուղարկում է մեկ այլ հայտնի իմաստասերի՝ Պիտակոս Միտիլենացուն: Պիտակոսն իրեն ամենաիմաստունը չի համարում և այդ իսկ պատճառով պարգևն ուղարկում է Իմաստասեր Կլեոբուլոսին: Սա էլ իրեն արժանի չի համարում այս պատվավոր ընծային և խնդրում է եռոտանին հանձնել իմաստասեր Պերիանդրոսին: Պերիանդրոսը համեստությամբ չի զիջել մյուսների ու եռոտանին ուղարկել է բանաստեղծ ու քաղաքական գործիչ Քիլոն Սպարտացուն: Այս համեստ գործիչը նույնպես հրաժարվում է պատվաբեր նվերից ու խնդրում է այն հանձնել հռչակավոր իմաստասեր ու քաղաքական գործիչ Սոլոնին: Թվարկածներին համեստությամբ ամենևին չզիջող և նույնիսկ գերազանցող Սոլոնը եռոտանին նորից ուղարկում է Թալեսին:

Այդժամ Թալեսը եռոտանին ուղարկում է Դելփի` հետևյալ մակագրությամբ.

«Բոլոր հույներից երկու անգամ ամենաիմաստունը ճանաչված Թալեսն այս եռոտանին Ապոլոնին է ընծայում»:

Բայց Թալեսին հաճախ նաև ծաղրել են:

«Նա չի կարողանում երկրային ամենահասարակ հոգսերը հոգալ, և դա է պատճառը, որ ձևացնում է, թե զբաղված է երկնային բարդ խնդիրներով»: Ապացուցելու համար, որ դա այդպես չէ, Թալեսը հաշվարկում է, թե երբ է ձիթապտղի առատ բերք լինելու, նախապես գնում է երկրամասի բոլոր ձիթահանները, և, երբ բերքն հասունանում է, և բոլորը ձիթահանների կարիք են զգում, նա գործի է դնում իր գնած ձիթահաններն ու շատ փող է աշխատում:

«Ինչպես տեսնում եք, փիլիսոփայի համար հարստանալը հեշտ է, բայց հետաքրքիր չէ», - ասել է նա իրեն ծաղրողներին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4072 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ