Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՈԱԱԿ-ը բուհ-գործատու համագործակցության նոր մոդել է փորձարկում

12:31, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
ՈԱԱԿ-ը բուհ-գործատու համագործակցության նոր մոդել է փորձարկում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) փորձարկում է բուհ-գործատու երկխոսության նոր մոդել։ Փորձի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունենում ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի գործատուների ներկայացուցիչների հետ։ Արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել «Գաուդեամուս» թարգմանչական կենտրոնի և «Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և երիտասարդ աշխատակիցների հետ։
    
    

Հանդիպումները վարում են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը։
    
    

Գործատուների հետ հանդիպումների նպատակն է քննարկումների, հարցուպատասխանի միջոցով դուրս բերել կարողություններն ու հմտությունները, որոնք նրանք ակնկալում են բուհի շրջանավարտներից, այնուհետև այդ պահանջների մասին տեղեկացնել դասախոսներին, ինչը կնպաստի բուհում դասավանդման և գնահատման մեթոդաբանության բարելավմանը։ Երկխոսության նոր մոդելը ենթադրում է ամբիոնների վարիչների կամ ոլորտի մասնագետների մասնակցությամբ միջնորդավորված շփում գործատուի և դասախոսի միջև, ինչը հնարավորություն կտա կենտրոնանալ հենց գործատուի պահանջների վրա։
    
    

Գործատուները նշում են, որ բուհն ավարտած թարգմանիչը ցանկալի է, որ ունենա արագ կողմնորոշվելու ունակություն, հետազոտելու, նյութը վերլուծելու, տարբեր ոլորտի մասնագետների հետ համագործակցություն ստեղծելու կարողություն, ինչպես նաև պատասխանատվության զգացում։ Կարևորվում է ոլորտային բառապաշարի և այդ ոլորտների բազային իմացությունը։ Գործատուները համակարծիք են, որ ուսանողները համալսարանում կրթություն ստանալու տարիներին հնարավորինս շատ պրակտիկ թարգմանություններ պետք է իրականացնեն, որոնք կլինեն գործատուի կոնտեքստում, նաև պետք է սովորեն բանավիճել և հնարավորություն ունենան դասախոսություն լսել ուսումնասիրվող օտար լեզվի լեզվակիրներից։
    
    

Գործատուների կարիքներն ամփոփելուց և վերլուծելուց հետո առաջիկայում հանդիպում տեղի կունենա ԵՊԼՀ դասախոսների հետ, որտեղ կներկայացվեն գործատուների պահանջները։ Բուհում դասավանդման և գնահատման մեթոդաբանության վերանայումից հետո հանդիպումներ տեղի կունենան նաև ուսանողների հետ։
    
    

Նշենք, որ թարգմանչության ոլորտում իրականացվող փորձարկումը ՏՏ, իրավաբանության և մանկավարժության ոլորտներում բուհ-գործատու երկխոսության ձևավորման հաջողված փորձի շարունակությունն է։ Երեք ոլորտներում բուհ-գործատու երկխոսության խթանումն իրականացվել է ՏԵՄՊՈՒՍ-ի ARARAT ծրագրի շրջանակներում, ինչի արդյունքում նաև սահմանվել են այդ ոլորտների որակավորումների շրջանակները։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
391 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ