Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Այս շենքում ապրել և աշխատել է Չարենցը

12:22, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Այս շենքում ապրել և աշխատել է Չարենցը

20-րդ դարի սկզբին կառուցված և Նալբանդյան 46 հասցեում գտնվող երկհարկանի այս հին երևանյան կառույցը արտաքուստ գուցեև մի փոքր աննկատ կարող է թվալ՝ այժմ այստեղ տեղակայված է ՎՏԲ բանկի մասնաշենքը: Սակայն այս շենքի հետ կապված կա մի ուշագրավ պատմական փաստ՝ այս տանը 1920 թվականին ապրել և աշխատել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը:
     Շենքը ժամանակին հայտնի էր որպես «Բոգոլյուբովսկու տուն» անվամբ, քանի որ մինչև 1907 թիվը այստեղ բնակվում էր Երևանի արական գիմնազիայի տնօրեն և Հռիփսիմյան իգական գիմնազիայի մանկավարժական խորհրդի նախագահ Գրիգորի Բոգոլյուբովսկին: 1918-1920 թթ. այս շենքը զբաղեցնում էր Հայաստանի առաջին Հանրապետության կրթության և արվեստի նախարարությունը: 1919-ի օգոստոսից՝ մինչև 1920-ի մայիսը Հայաստանի կրթության և արվեստի նախարարն է եղել Նիկոլ Աղբալյանը: Հենց նա էլ հրավիրեց տաղանդավոր երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենցին աշխատանքի անցնել իր ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։
     Չարենցն այս շենքում աշխատել է 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, և քանի որ նա նոր էր վերադարձել Կարսի մարզից, որտեղ մինչ այդ գյուղերից մեկում ուսուցիչ էր աշխատում, և Երևանում բնակվելու տեղ չուներ, բնակության և ստեղծագործելու համար Նիկոլ Աղբալյանը նրան տեղ հատկացնում հենց նախարարության այս շենքի սենյակներից մեկում: Նշենք, որ խորհրդային կարգերի առաջին տարիներին այստեղ տեղակայվում էր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որտեղ նույնպես աշխատեց Չարենցը 1920-ի դեկտեմբերից՝ մինչև 1921-ի մայիսը, այս անգամ արդեն որպես արվեստի բաժնի վարիչ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2850 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ