Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵՎՈՆԸ, ՍԵՐԺԸ, 1994 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:30, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
ԼԵՎՈՆԸ, ՍԵՐԺԸ, 1994 ԹՎԱԿԱՆԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ

Էն, որ լևոնականները բառիս իսկական իմաստով լօխ են, էդ պարզա ու շատ հեշտա ցույց տալը, բայց որ իրանց լօխ հալով ուզում են մնացածին լօխի տեղ դնեն՝ էդ մեկը թույլ տալ չի կարելի: Իրանք իրանց իրավունք են վերապահել լօխ մնան՝ թող մնան, բան չենք ասի:
     Երբ մարդու տեսածն ու լասծը համապատասխանումա պրակտիկ իրողություններին ու առողջ տրամաբանությանը, ապա էդ, համենայն դեպս քաղաքականության մեջ անձերին ճանաչելու ու պրոցեսներրը հասկանալու հարցում օբյեկտիվ չափանիշ կարա հանդիսանա: Էսօր կարծես շատերը, մանավանդ՝ լևոնականները, համաձայն են, որ հայկական զենքը հաղթանակ էր տարել 1994 թվականի դրությամբ հայ - ադրբեջանական ճակատում: Բայց նույն թվականի մայիսին կնքվումա զինադադար:

Հաղթող բանակի, զինուժի կողմից հանդես էկող քաղաքական ղեկավարությունը, որը կնքումա ընենց տեսակ զինադադար, որդեղ պարտված հակառակորդը հանդես գալիս թելադրողի, վերջնագիր ներկայացնողի դիրքերից, էդ քաղաքական ղեկավարության անունը բացի ԴԱՎԱՃԱՆ որակելուց այլ անուն չես կարա դնես: Էդ ռազմաքաղաքական բառապաշարով նշանակումա՝ հաղթող բանակի սվինները խրել հողի մեջ, ինչն էլ որ արվեց հենց 1994 թվականի մայիսյան բանակցությունների ժամանակ:

Երկրի արտաքին քաղաքականությունը գտնվել ու գտնվումա ոչ թե մի ինչ որ ԱԱԾ, Պաշտպանության նախարարի, շտաբի պետի, զինվորական մի ինչ որ կոմիսարի ձեռին, այլ՝ ՆԱԽԱԳԱՀԻ, ում պատկանումա պատասխանատու պաշտոններում նախարարների ու տարբեր պետերի նշանակման իրավունքը ու լիազորությունը: Հետևաբար, երբ խոսում ենք մի ինչ որ բախտորոշ պայմանագրի կամ զինադադարի մասին, էդ պայմանագրի ու զինադադարի ամբողջ պատասխանատվությունը ընգածա ոչ թե նրա վրա, թե ովա ստորագրում էդ պայամնագիրը կամ զինադադարը, այլ նրա, թե ով ու ինչ ձևաչափովա ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄ, որ տվյալ նախարարը՝ որպես բանակցելու ԼԻԱԶՈՐՎԱԾ կողմ ելույթ ունենա ու ստորագրի պայմանագիրը: Նման միակ հրահանգող կողմ բանակցություններում հանդեսա գալիս բացառապես ՆԱԽԱԳԱՀԸ, քանի որ օրենքով նրանա պատկանում էս կամ էն անձին լիազորելը՝ արտաքին նշանակության հարցերում բանակցություններ վարելու համար:

Էսքանից հետո լևոնական ամբոխը էսօր մի գլուխ սրիկայաբար կրկնումա, թե Լևոնը պատերազմ հաղթած նախագահնա: Եթե ըտենցա, ապա էդ իրանց ՝՝հաղթած՝՝ նախագահը ՍԵՌԺԻՆ հրահանգելա, որ պարտվողական ձևաչափով ելույթ ունենար բանակցություններում: Կադրերն էլ հո կան: Ամբողջը դոկումենտալ կադրերով ֆիքսվածա ու դրանցից չեք փախնի: Ընդեղ հստակ էրևումա, թե ո՛վա իսկական ռազմաքաղաքական գործչին հատուկ ոգի դրսևորում բանակցություն կոչվածում: Էդ մարդը Սամվել Բաբայաննա, ում մասին վարձկան, մշտապես իշխանավորների տակը փորի վրա պառկած լրատվամիջոցները, մեդիա դաշտը ինչ տեսակ հերյյուրանք ասես որ չլցրին՝ անհիմն ու հանցագործ կերպով ու որի համար չկրեցին և ո՛չ մի տեսակ պատասխանատվություն:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     01.11.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6575 | 0 | 0
Facebook