Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եզդիական Ֆերիկ գյուղի դպրոցն անվանակոչվեց Ռզալիե Ռաշիդի անունով

21:41, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Եզդիական Ֆերիկ գյուղի դպրոցն անվանակոչվեց Ռզալիե Ռաշիդի անունով
    
    

Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի դպրոցը պետք է անվանակոչվեր եզդի բանաստեղծ՝ Ռզալիե Ռաշիդի անունով, որոշեցինք ներկա գտնվել միջոցառմանը:

Քարքարոտ ու ոչ բարեկարգ ճանապարհն անցնելով հասանք՝ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա գտնվող, Ֆերիկ գյուղ: Գյուղ մտնելուն պես նկատեցինք դպրոցը, որը մեծ տուն էր հիշեցնում: Բակում արդեն հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, ուսուցչական անձնակազմը, լրագրողներ, գրողներ, եզդիական համայնքի ներկայացուցիչներ` ոչ միայն տեղի բնակիչներից, այլ Հայաստանի տարբեր մարզերից: Առաջին հարցը, որն ինձ հետաքրքրում էր՝ քանի երեխա է սովորում այս «տանը», պարզվեց նրանց թիվ 50-ի չի հասնում:
    
     Սկսեցի մի քանի լուսանկար անել, ուսումնասիրել տեղանքը, իսկ երեխաները՝ նոր մարդկանց ուշադրությունից աշխուժացած, վազվզում էին կամ հյուրերի համար, իրենց վերջին սովորած եզդիական բանաստեղծությունն ասում: Խոսում էին բացառապես եզդիերենով: Ճիշտ է հյուրերի թիվն այնքան էլ մեծ չէր՝ մոտ 30 մարդ, բայց նման փոքր դպրոցի համար դա մեծ հյուրընկալություն էր:
    
    

Ռզալիե Ռաշիդը՝ ում անունով անվանակոչվեց դպրոցը, ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 16-ին, նա եղել է այն երեխաներից մեկը, ով ապրել ու սովորել է Ֆերիկում, այնուհետև՝ մանկավարժական կրթություն ստանալուց հետո, սկսել է դասավանդել հայրենի գյուղում: 1962-1993 թվականներին զբաղեցրել է տնօրենի պաշտոնն ու նպաստել դպրոցի զարգացմանն ու առաջխաղացմանը: Մահացել է 1999 թվականին Ռուսաստանի Դաշնությունում:
     Ռզալիե Ռաշիդի առաջին՝ «Դեպի արև» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1964 թվականին, երկրորդ՝ «Հոգս ու երազանք» -ը՝ 1982 թ, իսկ նրա հիշողություններն ու պատմվածքները տպագրվել են 2008 թվականին՝ Բեռլինում:
    
    

«Փոքր ժամանակ հաճախ էի գալիս Ֆերիկ՝ պապիկ տատկիս մոտ, պապս միշտ ինձ համար կարդում էր իր ստեղծագործությունները, այդպիսով փորձելով սեր առաջանել դեպի կրթություն, ստացվեց», - պատմում էր բանաստեղծի թոռը:
    
    

Ռզալիե Ռաշիդից հետո Ֆերիկ գյուղում այլևս բարձրագույն կրթություն ստացողներ չեն եղել, կրթությունը շարունակում է մնալ երկրորդական պլանում.
     «Եթե մեր մայրերը կրթված լինեն, երեխաները կգնան նրանց հետքերով, ծնողից շատ բան է կախված, մեծ է նաև ուսուցչի պարտականությունները, ով ծնողից ոչ պակաս կարող է սեր առաջացնել երեխայի մոտ՝ դեպի կրթություն: Մենք շատ բան ենք կորցրել կրթության պակասի պատճառով, լավ կլինի, որ մեր երեխաներն այլ ճանապահ ընտրեն», - այս և նմանատիպ կարծիքներով էին փոխանակվում միջոցառման մասնակիցները:
    
    

Հայաստանում սա առաջին դպրոցը չէ, որ անվանակոչվում է եզդի անվանի գործիչներից մեկի անումով, այդպիսիք կան նաև Արագածոտնի մարզում, դրանք են.
     Սադունցի՝ Սաիդ Մուրադովի անվան դպրոց
     Սիփանի՝ Ֆերիկե Ուսուբի անվան դպրոց
     Շամիրամի՝ Ուսուբ Բեկի անվան դպրոց և այլն...
    
    

Ռզալիե Ռաշիդի անունը կրող Ֆերիկ գյուղի փոքր «տան» պատերի ներսում, դեռ կմեծանան ու կկրթվեն երեխաներ, ովքեր ազգին լուսավոր ապագայի հույս են ներշնչում, ովքեր պետք է քայլեն բանաստեղծի հետքերով՝ կրթության հանդեպ սերն իբրև սրբություն սրտներում առած:
    
    
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8325 | 0 | 0
Facebook