Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեսսին անկողնում հիասթափեցրեց ինձ». Արգենտինուհի մոդելի սկանդալային հայտարարությունը

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
20:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Մեսսին անկողնում հիասթափեցրեց ինձ». Արգենտինուհի մոդելի սկանդալային հայտարարությունը

Արգենտինուհի մոդել Խոանա Գոնսալեսը պերուական Peruvian TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել Լիոնել Մեսսիի հետ և մանրամասներ հրապարակել:

«Դա վաղուց էր: Այդ ժամանակ Մեսսին տակավին երիտասարդ էր: Այդուհանդերձ, նա գերազանց հասկանում էր՝ ինչ է անում: Նրա անվտանգության աշխատակիցն ինձ ասել էր, որ Մեսսին ցանկանում է հանդիպել ինձ հետ: Հանդիպման ժամանակ աչքերիս չէի հավատում, որ իմ առջև կանգնած է կուռքս:

Անմիջապես ասացի, որ անվտանգության աշխատակցի միջոցով հանդիպում կազմակերպելն այդքան էլ տղամարդկային քայլ չէ: Ակնհայտ էր, որ Մեսսին ամաչկոտ է: Չեմ հիշում՝ նա ասաց, որ ընկերուհի ունի, թե ոչ: Որոշ ժամանակ անց մենք գնացինք Պուերտո-Մադերոյում գտնվող նրա առանձնատուն:

Անկեղծ ասած, անկողնում նա ինձ հիասթափեցրեց: Այնպիսի տպավորություն էր, որ իմ առջև դիակ է գտնվում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3911 | 0 | 0
Facebook