Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մենք ենք տերը մեր Հայաստան աշխարհի.եկե'ք միշտ մաքուր պահենք մեր Մեծ տունը»

21:43, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
«Մենք ենք տերը մեր Հայաստան աշխարհի.եկե'ք միշտ մաքուր պահենք մեր Մեծ տունը»
    
    

Այսօր մեծ եռուզեռ էր Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցի բակում և բակից դուրս:
     Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցը մասնակցում էր ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակին:
     Շաբաթօրյակի շրջանակներում մաքրման աշխատանքներ իրականացվեց ոչ միայն դպրոցի ներսում և բակում, այլ նաև մաքրվեց դպրոցի հարակից տարածքը և գյուղի տարածքում տեղակայված Խաչքարի տարածքը:
     Փոքր համայնքի միջնակարգ դպրոցի փոքրիկ կոլեկտիվը գիտակցորեն և մեծ սիրով էին մաքրում` միշտ մաքուր իրենց բնակավայրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5301 | 0 | 0
Facebook