Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:14, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման այլ տարածքներ:

Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 16400 մարդ: Մասնակիցներն ապահովված են եղել սանմաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 85 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 335 տոննա աղբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1842 | 0 | 0
Facebook