Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անուշ» օպերան Աբովյանում

10:48, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
«Անուշ» օպերան Աբովյանում


     Հոկտեմբերի 22-ին, ժամը 19: 00-ին Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի դահլիճում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես է գալու «Անուշ» օպերայի բեմադրությամբ:
     Օպերայի և բալետի թատրոնի դասական համարվող սույն ստեղծագործությունը բեմադրվում է «Մշակութային կանգառ» մշակութային միջոցառումների շրջանակներում:
     Իբրև քաղաքի տարեդարձի առթիվ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի նվեր համայնքի բնակչությանը` մուտքը կլինի ազատ:
     Աբովյանցի հանդիսատեսը հնարավորություն ունի սեփական քաղաքում վայելելու մշակույթի լավագույն գոհարները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4538 | 0 | 0
Facebook