Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԸՆԴԱՄԵՆԸ ՕԼԻԳԱՐԽ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
02:59, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
ԸՆԴԱՄԵՆԸ ՕԼԻԳԱՐԽ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
    

Եթե Վ.Վ. Պուտինը, երկիրը սոցիալ - տնտեսական ու ֆինանսա - վաշխառուական ստրկությունից աստիճանաբար ազատելու ծրագրովա շարժվում, ապա տարօրինակ բան չկա, թե ինչի են հետապնդվում ռուսաստանի քաղաքացի հանդիսացող օլիգարխները, որդեղ «Բաշնեվթ» - ի ղեկավար Լևոն Հայրապետյանը ընդամենը Ռուսաստանի համար էդ օլիգարխիայից մեկն էր: Թող երկրի բնական ռեսուրսները գտնվեն պետության ձեռին, պետությունը ի՛նքը կիմանա, թե ոնցա տնօրինում դրանք: Այսինքն ի՞նչ տեսակ պայմաններով բաժնետոմսերը տոկոսային հարաբերակցությամբ կհանձնի մասնավորի ձեռը, թե ո՞վ պատրաստակամորեն կբավարարի աշխատատեղերի ստեղծման պահանջը ու պետբյուջե հարկեր մուծվելու ՆՈՐ պարտավորությունների սահմանված չափը: Լևոն Հայրապետյանը, այդպիսով, եթե հանդիսանումա հայ ազգի համար իսկական բարերար, ինչը միգուցե անվիճելիյա ՄԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ապա մյուս կողմից հնարավորա նրա՝ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ու գործարար, Արցախում բարերարության անվան տակ փող լվալու տեխնոլոգիայի վարկածը:

2014 թվականի հոկտեմբերին fnews.am ինտեռնետային թերթին տված արցազրույցում իրա՝ Լևոն Հայրապետյանի կողմից արված հայտարարության համաձայն, Արցախի Վանք գյուղում գործումա նախկինում կառուցված փայտամշակման գործարանը ու քարի գործարանը: Իրագործված ու ընթացիկ ծրագրերով ստեղծվելա 209 աշխատատեղ՝ և՛ Վանքի, և՛ հարևան գյուղերի բնակիչների համար:

Ռուսական տեսանկյունից նման տեսակ բարերարությունը նաև նշանակումա երկրից կապիտալի անվերադարձ արտահանում, ինչը Ռուսաստանի օգտի մասին չի խոսում:

Հասկանալիյա, ռուսական իշխանությունները ուզում են «Բաշնեվթ» - ը ամբողջությամբ բերել պետական հսկողության տակ ու բացի հորինովի, հիմար մեղադրականից այլ ճանապարհ չկա: Ըստեղ գործումա նույն օրենքը՝ նմանը նմանով: Ելցինի ու Գայդառի թալանչիական, կործանարար ռեֆորմ կոչվածի ժամանակ մասնավորեցման պրեցեսը ժողովրդին հասցրեց ամեն տեսակ թշվառության դուռը, որը ներկայի օլիգարխիայի ծննդի պատճառը դարձավ, իսկ էսօր արդեն էկելա ժողովրդին իրա կրած անհաշիվ զկանքները հատուցելու ու թալանվածը մաս - մաս հետ վերադարձնելու ժամանակը:

Արևմտամոլները ու մնացած երանգի ֆաշիստները թող չտխրեն ու անիմաստ վայնասուն չբարձրացնեն, քանի որ քաղաքացիական հասարակության մեջ ժողովրդի հանդեպ կոնկրետ ֆինանսա - տնտեսական բնույթի պարտավորություններ էլ կան...


    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
     21.10.2017
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5985 | 0 | 0
Facebook