Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայոց ոգու Արարատը» գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Ե.Չարենցին

19:42, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«Հայոց ոգու Արարատը» գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Ե.Չարենցին

Ե.Չարենցին տրված «20-րդ դարի մեծագույն բանաստեղծ» , «Հայ նորագույն գրականության հիմնադիր» , «դիվային հանճար» , «Մարդ-լեգենդ» բնորոշումները լիովին հասկանլի դարձան Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում կայացած գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում, երբ բեմականացման միջոցով աշակերտները ներկայացրին Ե. Չարենց արժանապատիվ մարդուն, հանճարեղ բանաստեղծին, մաքառող գաղափարական մարտիկին: «Հայոց ոգու Արարատը» խորագիրը կրող միջոցառումը հագեցած էր հոգեթով երգերով, առինքնող պարերով, հոգեցունց ասմունքով, Չարենցի կյանքի ուսուցողական, դաստիարակչական դրվագներով, իսկ «Հաց» անունը կրող սայլը լուռ վկայությունն էր Չարենցի խորհրդավոր ու ողբերգական մահվան՝ մեր «հոգևոր հաց» -ի առհավատչյան:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2748 | 0 | 0
Facebook