Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում.

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
14:13, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում.
     «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՊՆ-ում խարդախության ուշագրավ դեպք է բացահայտվել: ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, կոչումով կրտսեր սերժանտ Արսեն Թադևոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ 2016թ. նոյեմբերին կեղծ դիպլոմի պատճե է ներկայացրել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ: Սակայն կեղծիքը բացահայտվել է, եւ Թադեւոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Այս կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում Արսեն Թադեւոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի 2016 թվականի նոյեմբերի 21-ի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում, եւ նրան շնորհվել է առաջին սպայական լեյտենանտ զինվորական կոչում»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3878 | 0 | 0
Facebook