Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քիմ Քարդաշանը խոստովանել է, որ փորձել է ավագ քրոջ կրծքի կաթը

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
13:55, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Քիմ Քարդաշանը խոստովանել է, որ փորձել է ավագ քրոջ կրծքի կաթը
     Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ մի անգամ խմել է ավագ քրոջ՝ Քորթնիի կրծքի կաթը։ Ռեալիթի շոուի աստղն այդ կերպ հույս է ունեցել, որ դա կօգնի իրեն հաղթահարելու պսորիազը։ «7 տարի շարունակ ես հուսահատ պայքարել եմ հիվանդության դեմ», -խոստովանել է Քարդաշյանը։
    
    
     Նա նշել է, որ փորձել է բոլոր ավանդական մեթոդները, սակայն իրեն ոչինչ չի օգնել։ «Այդ ժամանակ ես սկսեցի այլ միջոցներ փնտրել և խմեցի Քորթնիի կրծքի կաթը», -ժպիտով հիշել է նա։
    
    
     Քիմի խոսքով՝ մայրը նույնպես պսորիազ ունի։ «Հենց նա է ինձ սովորեցրել ապրել այդ հիվանդությամբ», -ասել է նա՝ խոստովանելով, որ որոշ կանոններ պահպանելով՝ ինքը հասել է նրան, որ պսորիազը գրեթե չի դրսևորվում։ «Ես պահպանում եմ ալկալային դիետա և օգտագործում կորտիզոնի պարունակությամբ կրեմներ», -ասել է նա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3646 | 0 | 0
Facebook