Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դաս-վիկտորինա

13:51, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Դաս-վիկտորինա

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում հոկտեմբերի 20-ին կազմակերպվեց մաթեմատիկայի բաց դաս:
     / Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռիմա Մկրտչյան/:
     Դասի տիպը՝ Դաս-վիկտորինա
     Նպատակը՝ բարձրացնել հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, զարգացնել տրամաբանությունը: Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին: Նրանք հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին բնական գիտությունների թագուհու` մաթեմատիկայի մասին: Լուծեցին հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին ուսուցչի հարցերին, կատարեցին գործնական աշխատանք և լրացրին գծապատկերներ: Ուսուցչուհին ամփոփեց խաղ մրցույթը և նշեց, որ աշակերտները այսօր եկել են էլ ավելի խորացնելու իրենց գիտելիքները, քանի որ «Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլև դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ»:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4590 | 0 | 0
Facebook