Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշնան Տրամադրություն

12:42, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Աշնան Տրամադրություն

Ա՜խր ես ոչի՜նչ չունե՜մ քեզ տալու,

Տրամադրությո՜ւնս էլ մի բա՜ն չի,

Որ նվիրեմ քեզ,


    

Արի ես քեզ տամ հայա՜ցքս տխուր -

Միգուցե՞ այնտեղ ինչ-որ բան գտնես…


    

Գիտե՞ս ինչից է հայացքը տխուր,

Ասե՜մ, որ միայն աչքերի թացից,

Այնպե՜ս, ինչպես որ աղբյո՜ւրն է մաքուր

Պղտորվում փոքրիկ մի հողաքարից:


    

Ա՜չքն էլ պղտորվում է մի դա՜ռը բառից,

Որ քարի՜ նման նստում է սրտում,

Ցավո՜ւմ է սիրտը վիրավորանքից

Ու բարձրանո՜ւմ է աչքերը լցվում:


    

Ու դուրս է գալիս – Տրամադրությո՜ւնս

Կա՛մ էլ հայացքս քեզ նվիրելով,

Ես քեզ սիրելի՜ս տալիս եմ սիրտս,

Որին ցավեցրիր մի անզգույշ բառով…


    

Ա՜խր, չունեի քեզ ոչի՜նչ տալու

Որտեղի՞ց գտա, ոչ դո՛ւ գիտես, ոչ ե՜ս,


    

Ես քեզ տալիս եմ հայա՜ցքս տխուր -

Իսկ մնացա՜ծը արդեն դու գիտես…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5573 | 0 | 0
Facebook