Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չինգիզ խանի «Իխ զասագ խուլ»-ը («Մեծ Յասա») կամ օրենսգիրքը, որը նա հռչակել է Համամոնղոլական մեծ կուրուլթայում

10:26, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Չինգիզ խանի «Իխ զասագ խուլ»-ը («Մեծ Յասա») կամ օրենսգիրքը, որը նա հռչակել է Համամոնղոլական մեծ կուրուլթայում

Ընդամենը մի քանի տասնամյակում Չինգիզ խանի կայսրությունը տիրացավ Եվրասիայի մեծ մասին: Բազմաթիվ քաղաքակիրթ ազգեր հայտնվեցին երեկվա կիսավայրենիների ու քոչվորների ձիերի սմբակների տակ: Հավանաբար, երբեք էլ լիարժեքորեն չի բացահայտվի «Չինգիզ խան» երևույթը, որովհետև նրա ու նրա զինակիցների մասին արժանահավատ տեղեկատվությունը անճանաչելիության աստիճան աղավաղվել է: Այն մեթոդները, որոնց գործադրմամբ նա աշխարհակալ է դարձել, այն աստիճան արդյունավետ են, որ դրանք ի ցույց դնել չարժե: Միայն բոլշևիկներն առանց քաշվելու փոխ առան այդ մեթոդները և հաջողությամբ գործադրեցին:

«Մոնղոլական նախագծի» մասին հիշողությունն այնքան խնամքով են ջնջել, որ այսօր կորսված է նույնիսկ «Մեծ Յասա» -ի՝ մոնղոլների հիմնական օրենքի ամբողջական տեքստը: Այն բերանացի անելու համար նախատեսված կարճ փաստաթուղթ է եղել՝ մատչելի նույնիսկ անգրագետ հովիվներին: Այն կոչված է եղել «բոլորի համար մեծագույն արդարություն ապահովել»: Մոնղոլական բանակում ոչ մեկը ռոճիկ չի ստացել, Չինգիզ խանի զինվորները արդարության գաղափարի համար են կռվել: Բոլոր ժամանակների ցանկացած արիստոկրատի, ցանկացած փողատերի, ցանկացած պաշտոնյայի համար այդ գաղափարը գարշելի է եղել:

Ստորև շարադրվածը կարդալիս պարտադիր պետք է երեք հանգամանք նկատի առնել.

1.Օրենսգիրքը սկզբնապես այնպես է ձևակերպվել, որ յուրաքանչյուր նախադասություն մեկ շնչով արտասանվի:

2.Սկզբնական տեքստի ցանկացած նախադասություն թույլ չի տվել երկակի մեկնաբանության:

3.Եթե «Յասա» -ի հայտնի նախադասությունը այլ կերպ է գրառվել, այն պետք է վերաձևակերպվի, դարձվի կարճ ու ճշգրիտ:

«Մեծ Յասա» -ի ցանկացած պահանջի կատարումը դրվել է յուրաքանչյուր անձի վրա: Հնարավոր չի եղել «պատասխանատվությունը պետության վրա բարդել»: Մոնղոլական իրավակարգը հենվել է «մարդկանց հավասար պատասխանատվության վրա»: Հիերարխիա եղել է միայն մարտի դաշտում: Ոչ մեկը մյուսին դատարան քարշ չի տվել, մեղքի չափը չի ապացուցել, փաստաբաններ չի վարձել: Վկաներն ու մերկացնողները հանցագործներին սպանել են տեղում՝ հանուն Մեծ Կապույտ Երկնքի: Դրա իրավունքն ունեցել է յուրաքանչյուր մարդ:

Ժամանակակիցներիս համար դա գարշելի է, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե նրանք բոլորին սպանել են:

Բայց Չինգիզ խանի զինվորներն անկեղծորեն այն համոզմանն են եղել, որ մարդիկ պետք է իրենց խոսքերի ու գործերի համար անձամբ ու լիովին, առանց այլևայլության պատասխանատու լինեն: Ահա թե ինչու, երբ պաշարված քաղաքի տիրակալը, հույսը դնելով պարիսպների ամրության վրա, գլխատել է մոնղոլական դեսպաններին, մոնղոլները գրավել են այդ քաղաքն ու բոլորին կոտորել:

Գազանությո՛ւն է: Այդ վայրենիներին մի՞թե հնարավոր է բացատրել, որ մեղավորը միայն հրաման տվողն է, որ հրամանը կատարող բոլոր անձինք անմեղ գառներ են, որ ընդամենը իրենց ընտանիները պահելու համար մի քանի լումա են աշխատել, որ իրենց իշխանավորների սանձարձակությունները տեսած ու լուռ մնացած բոլոր մարդիկ ամենևին մեղք չունեն, որ դասային հասարակությունում հանցագործությունների համամասնակիցը լինելու համար պատասխանատվության սկզբունքը միանգամայն անընդունելի է, որ տիրակալի արարքների համար հպատակը պատասխանատու չէ:

Իսկ մոնղոլները լրիվ հակառակ կարծիքի են եղել ու այս գիտակցությունը մեխել են բոլոր հաճկատարների գլուխը, առարկայորեն ապացուցել են, որ բոլոր մարդիկ հավասար են, և որ այլանդակի, սրիկայի, տականքի, չարագործի բոլոր արարքների համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր չեն բռնել չարագործի ձեռքը:

Դու ես ընտրել այդ կառավարությունը, ուրեմն գլխիդ եկածի համար չտրտնջաս:


     Օրենսդրության նպատակը


     «Նա ցանկացել է այնպիսի անվտանգություն ու խաղաղություն հաստատել, որ իր տիրապետության սահմաններում յուրաքանչյուր ոք կարողանա առանց որևէ վտանգի ոսկին գլխին դրած տանել այնպես, ինչպես մարդիկ տանում են կավե հասարակ կճուճները»:


     1.Հրամայված է հավատալ, որ Երկրի վրա գոյություն ունի միայն մեկ Աստված՝ Երկնքի ու Երկրի արարիչը, և միայն Նա է կյանք պարգևում ու մահվան դատապարտում, հարստացնում կամ աղքատացնում՝ ըստ իր հայեցողության, և բացարձակ իշխանություն ունի բոլորի վրա: Հրամայված է հավասարապես հարգել բոլոր կրոնները և դրանցից ոչ մեկին նախապատվություն չտալ:

2.Վախկոտին, ստախոսին, շնացողին, արվամոլին, գողին՝ անկախ տարիքից ու դիրքից՝ մահ:

(Սա հասարակության համերաշխության գլխավոր սկզբունքն է: Այն շատ նման է Ինկերի կայսրության հետևյալ հիմնական օրենքին. «Վախկոտ մի՛ եղիր, ծույլ մի՛ եղիր, շնացող մի՛ եղիր, գող մի՛ եղիր, ստախոս մի՛ եղիր, աշխատի՛ր կամ մեռի՛ր»)

3.Իրար հետ վեճ ունեցողներից որևէ մեկին օգնողին՝ անկախ տարիքից ու դիրքից՝ մահ:

(հոդվածը ոչնչացնում է դատավարական գործընթացի մրցակցայնությունն ու դատական իշխանությունն ընդհանրապես: Ըստ այս օրենքի բոլոր մարդիկ իրար բացարձակապես հավասար են և ցանկացած վեճ պետք է ինքնուրույնաբար, առանց փաստաբանի լուծեն: Սա ինքնադատաստանի իրավունքի վրա հիմնված հասարակության նորմ է)

4.Ջրի մեջ ու խարույկի մոխրի վրա միզողին՝ մահ:

5.Արգելվում է ակունքից ափով ջուր առնել խմելու համար, կարելի է միայն ջրի անոթով ջուր առնել:

6.Արգելվում է հագուստը լվանալ ակունքում կամ ջրավազանում: (Այս հոդվածներն արտացոլում են խմելու ջրի ցանկացած աղբյուրի չափազանց կարևոր նշանակությունը տափաստաններում ապրողդ քոչվորների համար, իսկ մոխիրը նրանք օգտագործել են որպես դեղ ու աղին փոխարինող միջոց: Բայցի այդ, մոնղոլների համար ջուրն ու կրակը մաքրող միջոցներ են հանդիսացել ու սրբազան են համարվել)

7.Երեք անգամ ապրանք վերցրած ու երեք անգամ սնանկացածին՝ մահ:

8.Առանց գերեվարողի թույտվության գերուն կերակուր ու հագուստ տվողին՝ մահ:

9. Փախած գերուն բռնած ու գերեվարողին չվերադարձրածին՝ մահ:

10. Ով կտրում է անասունի կոկորդն առանց ոտները կապելու ու բացում է փորը՝ մահ:

11. Հանրային գործի համար արգելվում է ունեցվածքի տասնորդական մասից ավելին վերցնել:

12. Արգելվում է բժիշկներից, գիտնականներից, դիակները թաղողներից ու ցանկացած պաշտամունքի սպասավորներից հարկ պահանջել:

13. Արգելվում է ուրիշի տվածն ուտել՝ քանի դեռ այդ կերակուրը տվողն ինքը չի կերել՝ եթե նույնիսկ գերուն հյուրասիրողն իշխան լինի:

14. Արգելվում է տրորել այն օջախը, որի վրա կերակուր է պատրաստվում ու անցնել կերակրի սկուտեղի վրայով:

15. Արգելվում է մենակ ուտել, մյուսներից ավելի ուտել և ուտել՝ կերակուր չառաջարկելով կողքինին:

16. Ցանկացածը, որ անցնում է ուտողների մոտով, պարտավոր է իջնել ձիուց ու առանց թույլտվության նրանց հետ ուտել:

17. Արգելվում է ցանկացած առարկա անմաքուր անվանել, որովհետև բոլոր իրերը հավասարապես մաքուր են:

18. Արգելվում է տարբերակել կանացի ու տղամարդկային աշխատանքը կամ կնոջ ու տղամարդու պարտականությունները պատերազմի ժամանակ:

19. Հրամայված է ամեն տարվա սկզբում բոլոր չափահաս աղջիկներին ներկայացնել գեղեցկության մրցույթի:

20. Արգելվում են առաջին և երկրորդ պորտ ազգակցության ամուսնությունները, բայց տղամարդը կարող է կին առնել հարազատ քույրերի:

21. Բոլոր երեխաները՝ ծնված կնոջից, թե հարճից, օրինական են ու հոր ժառանգորդ են համարվում:

22.Ժառանգությունը կիսելիս ավագ որդին կրտսերներից շատ է ստանում, իսկ կրտսեր որդին դառնում է հոր ժառանգորդը:

23. Հոր մահից հետո որդին լիովին տնօրինում է նրա կանանց ճակատագիրը՝ բացի իր մորից:

24. Մահացածի ինչքը, բացի օրինական ժառանգներից, ուրիշ որևէ մեկին տալը մահվամբ է պատժվում:

25. Բացահայտված հանցագործին պիտի պատժի յուրաքանչյուր ոք՝ անկախ պաշտոնից, տարիքից ու դիրքից: Պատժելուց խուսափողը հանցակից է:

26.Արգելվում են ստորացուցիչ կամ մարմնական պատիժները:

27. Դիրքի, պաշտոնի կամ տարիքի պատճառաբանությամբ պատժից խուսափողը ենթակա է մահապատժի:

28. Առանց ընդհանուր ժողովի որոշման առաջնորդ հռչակվելու դեպքում՝ մահապատիժ:

29. Արգելվում է ցեղերի ու ժողովուրդների գլխավորներին պատվավոր տիտղոսներ կրել, բոլորին պետք է անունով դիմել:

30.Արգելվում է ցանկացած թշնամու հետ հաշտության պայմանագիր կնքել, քանի դեռ այդ թշնամին չի պարտվել կամ անձնատուր չի եղել:

31. Հրամայված է այս օրենքները պողպատյա տախտակներին գրել ու ու բոլորին անգիր անել տալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10436 | 0 | 0
Facebook