Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դուբայում ինտերնետ հասանելիությամբ «խելացի» նստարաններ են տեղադրվել

erevannews
Հեղինակ`
erevannews
02:00, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Դուբայում ինտերնետ հասանելիությամբ «խելացի» նստարաններ են տեղադրվել
    
    

    
Դուբայի ոստիկանությունը ոստիկանական 6 բաժանմունքի մոտակայքում «խելացի» նստարաններ է տեղադրել:
     Քաղաքի ոստիկանությունը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նստարաններն աշխատում են արևի էներգիայով, ունեն 2 USB լար՝ էլեկտրական սարքերի լիցքավորման համար, և Wi-Fi՝ ինտերնետից օգտվելու համար:
     Նստարանները լույս են տալիս մթության մեջ և սառչում շոգ եղանակին: Դրանք նաև տեղեկություններ են տրամադրում բնակիչներին ոստիկանության բջջային հավելվածների և ընթացիկ եղանակային պայմանների մասին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7305 | 0 | 0
Facebook