Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինտելեկտուալ խաղ- մրցույթ

12:41, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Ինտելեկտուալ խաղ- մրցույթ

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում ինտելեկտուալ խաղ- մրցույթ էր` 8-րդ և 7-րդ դասարանների միջև: 8-րդ դասարան` «Բիբլիական Արարատ» , 7-րդ դասարան` «Արծիվներ» թիմերով: Մրցույթի նպատակն էր աշակերտների գիտելիքների զարգացումը, աշխարհաճանաչողությունը, ինչպես նաև վարքի և վարվեցողության կուլտուրայի դրսևորումը: Նախ թիմերը ողջունեցին միմյանց և ներկաներին, ապա` հաջորդաբար պատասխանեցին «Մեր մոլորակը» արկղիկից հանվող հարցերին: Խաղն ընթացավ շատ հետաքրքիր, թիմերը ակտիվ էին և ոգևորված: Տրված հարցերին աշակերտները պատասխանում էին լրացուցիչ մեկնա-
     բանություններով:

Խաղն ընդմիջվում էր երաժշտական և պարային դադարներով: Մրցույթն ավարտվեց հօգուտ «Բիբլիական Արարատ» թիմի:

Հաղթեց գիտելիքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4372 | 0 | 0
Facebook