Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի

22:27, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի

2002 թվականի մայիսի 5-ը նշանակալից օր է ինչպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության պատմության համար, այնպես էլ Ապարանի պատմության մեջ։ Ապարանի հավատավոր ժողովուրդը ստացավ իր պապերի աղոթատունը՝ Քասախի բազիլիկ տաճարը, ավարտուն և բարեզարդված։ Մայիսի 4-ի երեկոյան Տեր Սիոն եպիսկոպոսի մուրճի հարվածներով տաճարի դռանը, դռնբացեքի արարողության սկզբից ևեթ դադարեց ամբողջ օրը տեղացած անձրևը, և Արագածի լեռան վերևում ամպերի պատռվածքից արևի ճառագայթների մի փունջ լուսավորեց ու ջերմացրեց տաճարի խոնավ պատերը։

1996 թվականի նոյեմբերից աղոթքների, շարականների, օրհներգների հնչյուններից արթնացած հնամենի քարերը երգում են բազմության հետ նեդաշնակ։

12 անգամ ջրով ու գինով լվացված որմերը սրթսրթացին կարոտի դողով՝ իրենց մեջ առնելով սրբագույն մյուռոնը, աղոթքի մրմունջները, ալելուիաների թնդյունը, դպիրների, սարկավագների, քահանաների, վարդապետի, եպիսկոպոսների ակնհայտ հուզմունքը։

Նույն սարսուռը ապրեցին նաև չորս ավետարանիչների որմերը և Սուրբ սեղանը հաջորդ օրը՝ մայիսի 5-ին՝ իրենց մեջ առնելով այս ամենը, սրբագործվելով Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական Աջով։

Վերաշինված, վերաօծված տաճարում Տեր Մամբրե քահանա Պատուրյանին էր շնորհ արվել մատուցելու առաջին Սուրբ Պատարագը։ Նրան սպասավորում էին տաճարի վերակառուցմանը համահունչ աճած, նորոգված երիտասարդ սարկավագներ ու դպիրներ։
     Այժմ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում և հարակից գյուղերում իրենց հովվական ծառայությունն են մատուցում Տեր Մուշե քահանա Վահանյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
     Սուրբ Խաչ եկեղեցու պատմությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
     https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%BD%D5%A1%D5%B9_

Սեղմեք նայելու համար
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1285 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ