Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկ ժամ պատկերասրահում

15:09, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Մեկ ժամ պատկերասրահում

Հոկտեմբերի 12-ին Գյումրու N45 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի դասղեկական ժամին աշակերտները այցելեցին Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյանների» պատկերասրահ՝ դասվար Ն. Հովհաննիսյանի, կազմակերպիչի և ծնողների հետ: Այցելությունը ուսանելի էր և նպատակային: Երեխաները ոչ միայն ծանոթացան մեր համաքաղաքացուհի քույրերի կյանքին և կենսագրությանը, այլև հաղորդակից դարձան նրանց սքանչելի ստեղծագործություններին: Այցը զուգատիպեց մեր քաղաքի մեկ այլ տաղանդավոր նկարչի՝ Խ. Վարդպարոնյանի նկարների ցուցադրմանը նույն պատկերասրահում: Երեխաները ծանոթացան կրտսեր Խ. Վարդպարոնյանի հետ: Գիտի շնորհիվ սովորեցին կերպարվեստի տարբեր ժանրերը՝ դիմանկար, բնանկար և նատյուրմորտ: Այցը պատահական չէր ընտրված. այն զուգակցվում էր մայրենիի «Հայաստանի 7 և բյուր հրաշալիքները» թեմայի հետ: Երեխաներն արդեն ծանոթ էին սարյանական ոճին ու գույներին և անմիջապես Ասլամազյան քույրերի կտավներում նկատեցին նրանց ավագ ընկերոջ՝ Սարյանի ոճն ու ազդեցությունը: Կարողացան ոչ միայն տեսնել, շնչել իրական արվեստի գույնն ու բույրը, այլև զգացին և նույնիսկ շոշափեցին կտավն ու ներկապնակը: Անցկացվեց խաղ-մրցույթ՝ տեսականը գործնականի վերածելու նպատակով: Խաղի միջոցով իրենք էլ նկարեցին քույրերի նկարներից մի քանիսը: Տպավորված և շատ բան սովորած դուրս եկան պատկերասրահից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4049 | 0 | 0
Facebook