Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Էրեբունի-Երևան-2799» տոնին ընդառաջ բաց դաս Երևանի Էրեբունի թանգարանում

14:19, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Էրեբունի-Երևան-2799» տոնին ընդառաջ բաց դաս Երևանի Էրեբունի թանգարանում
    
    

Էրեբունի-Երևան-2799» տոնին ընդառաջ Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի տնօրենությունը, մանկավարժական անձնակազմը և աշակերտությունը հանդես եկան հերթական հետաքրքիր նախաձեռնությամբ…
     6-րդ և 10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ Երևանի Էրեբունի թանգարանում անցկացվեց բաց դաս հայոց պատմությունից: Դասի թեման էր «Վանի թագավորությունը»: Պատմության ճիշտ ընկալման համար անհրաժեշտ են փաստեր: Մարդկության ստեղծած նյութական արժեքներն անցյալի խոսուն վկաներն են, որոնք մարմնավորում են ժողովրդի անցած պատմական ուղին: Բաց դասի անցկացումը Էրեբունի ամրոցում աշակերտներին օգնեց ավելի խորությամբ ընկալելու Վանի թագավորության պատմությունը որպես հայոց պետականության շղթայի կարևորագույն օղակներից մեկը: Բաց դասն անցավ հետաքրքիր վերլուծությունների և աշխույժ շփման շրջանակներում: Այն նպատակային էր, հագեցած և դաստիարակող:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4884 | 0 | 0
Facebook