Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարեն Բաբակեխյանը և Գայանե Մանուկյանը սիրիահայ ընտանիքից հափշտակել են 50.000 ամն դոլար։

irakan lurer
Հեղինակ`
irakan lurer
06:40, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Կարեն Բաբակեխյանը և Գայանե Մանուկյանը սիրիահայ ընտանիքից հափշտակել են 50.000 ամն դոլար։

Կարեն Բաբակեխյանի գլխավորությամբ գործող հանցավոր խմբավորման գործունեությանը մամուլը բազմիցս անրադարձել է։
     Ըստ մամուլի հանցավոր խմբավորումը ղեկավարում է Ոստիկանության նախկին աշխատակից Կարեն Բաբակեխյանը։
     Խմբի կայուն անդամներից առավել հայտնի են ՝ այս պահին ԱՄՆ ում գտնվող USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը, նրա մայրը Գայանե Խաչատրյանը, այս պահին հետախուզման մեջ գտնվող Վարդան Հարությունյանը, հանրաճանաչ Դուբայի Գայանեն։
     Խմբավորումը հիմնականում զբաղվում է մարդկանց թրաֆիկինգով (հայ աղջիկներին Թուրքիա և Դուբայ մարմնավաճառության վաճառելով, Ամերիկան Էքսպրես կեղծ վճարային քարտերով խարդախություններով) ։
     Օրերս հայտնի դարձավ Կարեն Բաբակեխյան - Գայանե Մանուկյան տանդեմի ևս մեկ հանցավոր գործունեության մասին։
     Պարզվում է, որ վերջիններս զբաղվում են նաև ԱՄՆ և Եվրոպական երկրների կեղծ ելքի արտոնագրեր պատրաստելով և այդ եղանակով մարդկանցից գումարներ հափշտակելով։
     Այդպիսի մի դրվագի մասին իմացանք օրերս։
     Այսպես՝
     Վարպետ Հակոբը կնոջ հետ Սիրիայից ՀՀ է տեղափոխվել 2015 թ- ի ամռանը։
     ՀՀ ում նրանց գործերը լավ չեն գնացել և որոշել են արտագաղթել նաև ՀՀ ից ԱՄՆ։
     Վարպետ Հակոբը իր այդ մտադրության մասին հայտնում է համացանցով իր հետ ընկերացած USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին։
     Վերջինս պատրաստակամություն է հայտնում օգնելն այդ հարցում։
     Հաջորդ օրը Վարպետ Հակոբին է զանգահարում Վարդան անունով ներկայացած մի անձ և Արաբկիր Համայնքում գտնվող Շարլ Ազնավուր սրճարանում հանդիպում են Կարեն Բաբակեխյանի հետ, որտեղ էլ քննարկում են դետալները։
     Գալիս են նախնական համաձայնության, որ 50.000 ամն դոլար վճարի դիմաց Վարպետ Հակոբը սկզբում կնոջ հետ կուղեվորվի Լիբանան, այնտեղ նրանց կտան նոր Եվրոպական անձնագրեր, կուղեվորվեն արդեն որպես Եվրոպայի քաղաքացիներ Ֆրանսիա, իսկ այնտեղից էլ ԱՄՆ, որտեղ նրանց կդիմավորի Գայանե Մանուկյանը։
     2016 թ-ի փետրվարի 23 ին Վարպետ Հակոբը կնոջ հետ մեկնում է Լիբանան։
     Այնտեղ իրոք նրանց ձեռքից վերցնելով իրենց օրինական փաստաթղթերը տալիս են այլ անձանց անունով, բայց Վարպետ Հակոբի և նրա կնոջ նկարներով Ֆրանսիական անձնագրեր։
     Լիբանանում նրանց հետ այդ գործերով զբաղվում է Վարդան անունով ներկայացած անձը, որն էլ պայմանավորվում է Վարպետ Հակոբի հետ այն մասին, որ վերջինս մեկ շաբաթից պետք է թռչի Փարիզ, որտեղ արդեն նրանց կդիմավորի նույն Վարդանը։
     Ֆրանսիական անձնագրերով Վարպետ Հակոբը և իր կինը Լիբանանից անարգել թռչում են Փարիզ, սակայն վայրեջքից հետո օդանավակայանի հսկիչ անցագրային կետում պարզվում է, , որ նրանց անձնագրերը կեղծ են, նրանց ձերբակալում են, ֆրանսիական անձնագրերը առգրավում։
     Բնական է, որ Վարդան անունով անձի հետքն էլ այնտեղ չի լինում։
     Այժմ Վարպետ Հակոբը իր կնոջ հետ գտնվում է հատուկ փախստականների համար նախատեսված ճամբարում։
     Նա խնդիր ունի անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված։
     Նրան հաջողվել է Միջազգային Կարմիր Խաչ կազմակերպության միջոցով նամակ ուղարկել ՀՀ ում գտնվող ԱՄՆ դեսպանատուն, որում պատմել է Գայանե Մանուկյանի հանցավոր գործունեության մասին և օգնություն խնդրել նրանցից։
     Հայտնի է նաև, որ Վարպետ Հակոբը նույն Կարմիր Խաչի միջոցով ՀՀ ում փաստաբան է փնտրում որպեսզի հաղորդում ներկայացնի Կարեն Բաբակեխյանի դեմ, հույս ունենալով գոնե այդպես հետ ստանա իր 50.000 ամն դոլարը և իր ընտանիքի իրական անձնագրերը։
     Մեր թղթակիցը այս հարցով հեռախոսազրույց ունեցավ Կարեն Բաբակեխյանի հետ՝ մինչ այդ շատ բարեհամբյուր և պատրաստակամ շփվող Կարեն Բաբակեխյանը Վարպետ Հակոբի անունը լսելուց հետո, (մենք նույնիսկ չհասցրեցինք ներկայացնել, թե որ Վարպետ Հակոբի մասին է խոսքը) սկսեց գոռգոռալ, որ դա հերթական պրովոկացիա է, , որ ինքը մամուլի հետ շփվելու ցանկություն չունի, կախեց հեռախոսը և այլևս հեռախոսազանգերին չպատասխանեց։
     Ինչով կավարտվի այս պատմությունը կներկայացնենք հաջորդիվ։
     Հիշեցնենք միայն, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկանք է ուղարկվել ԱՄՆ Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրո, որի հետևանքով ձերբակալվել են Գայանե Մանուկյանը և նրա մայրը ՝ Գոհար Խաչատրյանը։Նրանք մի քանի ժամ ՀՖԲ ում մնալուց հետո ազատ են արձակվել, քանի որ սկսել են համագործակցել քննության հետ և իրենց ցուցմունքներով բացահայտում են իրենց հանցակիցներին։
     Ավելացնենք նաև, որ USArmenianews.com կայքի իրական սեփականատեըը ըստ մամուլի հանդիսանում է Կարեն Բաբակեխյանը, կայքը բացվել և գործում է նրա ֆինանսավորմամբ։
     Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
6588 | 0 | 1
Facebook