Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամփոփվում է ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագիրը

15:43, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Ամփոփվում է ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագիրը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր մեկնարկել է «Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում» (ALIGN) ծրագրի ամփոփիչ համաժողովը: Թե տեղացի, թե միջազգային շահակիցների կարծիքով ծրագիրը հաջողել է:
    
    

ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ, Հիմնադրամում ALIGN ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բարձրագույն կրթության վրա: Վ. Գյուլազյանը նշեց, որ մշակվել է ՀՀ Որակավորումների ազգային շրջանակին մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցման ուղեցույցը: Ծրագրի շրջանակներում մշակվել են նաև ՄԿԾ-ների և ՈԱՇ-ի համապատասխանեցման գործիքներ, դրանց հիման վրա վերանայվել են երկուական կրթական ծրագրեր յուրաքանչյուր շահակից բուհում (ընդհանուր՝ 6 ՄԿԾ): ՈԱԱԿ համակարգմամբ տեղացի ու միջազգային փորձագետներից կազմված փորձագիտական խումբը իրականացրել է վերանայված վեց կրթական ծրագրի արտաքին գնահատում՝ մատուցելով բարելավման խորհրդատվություն: ALIGN-ի շրջանակներում իրականացվել է նաև փորձագետների վերապատրաստում, իսկ արտաքին գնահատումների արդյունքում համալրվել է ծրագրային հավատարմագրման փորձ ունեցող փորձագետների բազան:
    
    

Վ. Գյուլազյանը շեշտեց նաև, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է Հայաստանում ծրագրային հավատարմագրումը դարձնել պարտադիր: Սպասվող պարտադիր ծրագրային հավատարմագրման գործընթացում կկիրառվի նաև ALIGN ծրագրի արդյունքում կուտակված փորձը:
    
    

Իրենց երկրների բարձրագույն կրթության վրա ALIGN ծրագրի ազդեցությունը ներկայացրեցին նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
    
    

Համաժողովը կավարտվի ծրագրի արդյունքների ազդեցության կայունությանը և բարձրագույն կրթության և աշխատաշուկայի համապատասխանեցմանը նվիրված քննարկումներով:
    
    

ALIGN ծրագրի նպատակն է բարձրացնել որակավորումների ըմբռնելիությունը, կայունությունն ու փոխանցելիությունը՝ բուհերի համար մշակելով կրթական ծրագրերը ՈԱՇ-ին համապատասխանեցնելու մեխանիզմներ:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2885 | 0 | 0
Facebook