Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«Էրեբունի-Երևան 2799»-ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

15:32, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
«Էրեբունի-Երևան 2799»-ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը:

Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երևանյան տոնական միջոցառումների հարուստ ցանկում ներառված այս նորամուծությունն իսկական նվեր կլինի երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար: Մասնավորապես, այս պահի դրությամբ 5 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում և վայրէջք կկատարեն Երևանի վարչական սահմաններից դուրս: «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ տեղեկացրել է, որ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երևանյան երկնքում ավելի երկար կմնան:
     Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15: 30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետևյալ ժամանակացույցը.


     Հոկտեմբերի 14


     15: 30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը:
     16: 40. Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի:
     17: 00. Թռիչք Երևանի երկնքում՝ 1, 5 ժամ տևողությամբ:


     Հոկտեմբերի 15


     07: 00. Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից) . մեկնարկ և օդապարիկների միաժամանակյա թռիչք Երևանի երկնքում:
     17: 00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ և երաժշտական ծրագիր:
     19: 00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու:


     Հոկտեմբերի 16, 17


     Թռիչքներ Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում` կախված եղանակային պայմաններից:
    
     Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաև քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: Ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով մասնակից երկրների ցանկը: Մինչ այդ, կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում 1-ին փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ այդ օրերի համար կանխատեսված բարենպաստ եղանակային պայմանները չեն փոփոխվի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
822 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ