Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Տարոն Մարգարյան. «Ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է»

17:47, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Տարոն Մարգարյան. «Ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ համանման աշխատանքներ են իրականացվում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ» ընկերությունների կողմից:
     Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել քաղաքապետարանի ենթակայության վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի նախապատրաստական գործընթացը՝ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դրանց անհապաղ գործարկումն ապահովելու նպատակով:
     «Այս գործընթացը պահեք հատուկ ուշադրության կենտրոնում և կրթօջախների տնօրեններին էլ ևս մեկ անգամ հիշեցրեք, որ ջերմաստիճանի նվազման պարագայում իրենց է վերապահված ջեռուցման համակարգերը վերագործարկելու լիազորությունը: Բազմիցս եմ նշել, որ ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է: Եթե կրթօջախում ջերմաստիճանը ցածր է նորմայից, ապա բնական չէ՞, որ համապատասխան ջերմաստիճան պետք է պահպանվի նաև հաստատությունում:
     Հիշեցնեմ, որ անցյալ տարի մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից հենց այն բանի համար, որ հայտարարում էին, թե քաղաքապետարանը թույլ չի տալիս միացնել ջեռուցումը, մինչդեռ դրա լիազորությունն ամբողջությամբ տրված է հենց տնօրեններին: Մի խոսքով, խստորեն վերահսկեք, որ կաթսայատներն ու ջեռուցման համակարգերը լիարժեք պատրաստ լինեն գործարկման: Նաև պարբերաբար կազմակերպվող անակնկալ շրջայցերի շրջանակում հատուկ ուշադրության տակ վերցրեք կրթօջախներում ջերմային սահմանված ռեժիմի պահպանման պահանջի կատարումը», -ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ դիմելով պատասխանատուներին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
708 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ