Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այն մասին, թե հայից հարստահարված վանեցի հայերն ինչ դատաստան են արել ու ինչու են բողոքի երթ կազմակերպել

17:08, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Այն մասին, թե հայից հարստահարված վանեցի հայերն ինչ դատաստան են արել ու ինչու են բողոքի երթ կազմակերպել

Օսմանյան կայսրությունում հայությանը կեղեքող հայ ցեցերը դաժան հարստահարմամբ ոչնչով չեն զիջել քրդերին ու թուրքերին: 1702 թվականին Վանի հայերը՝ թվով 500 հոգի, ներխուժում են իրենց ռես Թոխմախ Միրաքի այգին՝ պահանջելով հատուցում իրենցից կողոպտվածի դիմաց:


     Իր ազգակիցներին մեծ նեղություններ պատճառած այս ռեսը թաքնվում է այգու հավաբնում, բայց նրան այնտեղից դուրս են հանում, ոտներից պարան են կապում և այնքան են գետնի վրա քարշ տալիս, որ մեռնում է: Զայրացած ամբոխը կեղեքչի դիակը նետում է քաղաքի դարպասի մոտ:

Ժողովրդական զայրույթի այս բռնկումից փորձում է օգտվել Վանի Մուստաֆա փաշան: Նա սպանել է տալիս տեղացի նշանավոր հայ վաճառական Ջանգյուլին (փաշայի կարծիքով սա է եղել Միրաքի սպանության դրդիչը) ու հայերից տուգանք է ստանում: Բայց վախենալով, թե հայերը կարող են գանգատ ուղարկել Էրզրումում նստող վերադաս փաշային, նրանցից գրավոր խոստովանություն է պահանջում առ այն, որ Ջանգյուլին իրենց ցանկությամբ են սպանել: Հայերը ոչ միայն ընդդիմանում են այս պահանջին, այլև կողպում են իրենց խանութները և բողոքի մեծ ցույց են կազմակերպում: Ցուցարարները՝ մոտ 1500 մարդ, Վանից ճանապարհվում են Էրզրում, որպեսզի այնտեղից էլ Կոստանդնուպոլիս գնան՝ իրենց գանգատը սուլթանին հասցնելու համար: Վանի փաշան անմիջապես զորախումբ է ուղարկում բողոքավորների այս մեծ խմբի հետևից և խնդրում-աղաչում է հետ դառնալ:

Հենց միայն այս փաստը ցույց է տալիս, որ հայերը Թուրքիայում շատ իրավազուրկ չեն եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9103 | 0 | 0
Facebook