Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

02:33, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին
     Բանգլադեշի փոքրիկ գյուղում ապրող 2 տարեկան Շաքիբան լույս աշխարհ է եկել աջ ձեռքի փոքրիկ գոյացությամբ: Ծնվելուց անմիջապես հետո այն սկսել է աճել և այժմ երեխայի աջ ձեռքի լայնությունը հավասարվել է երեխայի մարմնի լայնությանը: Իսկ վերջերս ուռուցքն սկսել է տարածվել նաև տղայի կրծքի վրա:
    
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

     Ուռուցքը բավականին ծանր է՝ 3 կգ ու քայլելիս կամ վազելիս խանգարում է երեխային՝ պահպանել հավասարակշռությունը: Տղայի ծնողները ոչինչ անել չեն կարող, բուժման համար գումար չունեն, եղած գույքն էլ վաճառել են՝ տեղական բժիշկներին վճարելու համար, ովքեր ոչինչ անել չեն կարողացել:
     Երեխայի 21-ամյա մայրը պատմում է, որ շատ ծանր է տանում, երբ իր տղայի հասակակիցները նրանից հեռու են փախչում՝ նրա արատը համարելով վարակիչ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1627 | 0 | 0
Facebook