Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀԿ-ի կողմից համարժեք արձագանք չեղավ. եթե սա մարտահրավեր է, ընդունում ենք». Փաշինյան

erevannews
Հեղինակ`
erevannews
22:11, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
ՀՀԿ-ի կողմից համարժեք արձագանք չեղավ. եթե սա մարտահրավեր է, ընդունում ենք». Փաշինյան
    
    

    
«Հանրապետական խմբակցության կողմից համարժեք արձագանք չեղավ: Եթե սա մարտահրավեր է, համարեք, որ ընդունում ենք այն», - ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր և ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև երեկվա միջադեպին:
     Հիշեցնենք՝ երեկ միջադեպ էրր տեղի ունեցել Ազգային ժողովի միջանցքում: Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ֆեյսբուքում» արած հայտարարության, իր վրա հարձակվել և բռունցքներով հարվածել էր ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
     Վերջինը լրագրողների հետ զրույցում հերքել էր այդ հայտարարությունն՝ ասելով, որ «եթե ես բռունցքներով հարձակվեի որևէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին» ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4711 | 0 | 0
Facebook