Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Ժանուբ քաղաքում պահակն այրել է մանկապարտեզի շենքը, ինչի հետևանքով մահացել է 6 երեխա և դաստիարակներից մեկը: Կան 10-յակ տուժածներ, հաղորդում է Globo-ն: Տեղի լրատվականների տվյալներով՝ 50-ամյա պահակը գիշերն իր ու երեխաների վրա սպիրտ է լցրել և կրակի տվել:
4 երեխա տեղում մահացել է: 2 երեխա և 43-ամյա դաստիարակը մահացել են հիվանդանոցում: Հրդեհից մի քանի ժամ անց պահակը ևս մահացել է:
Հիվանդանոցներում 24 մարդ է գտնվում, այդ թվում՝ 21 երեխա:
Պահակը մանկապարտեզում աշխատել է առնվազն 8 տարի: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ է ունեցել: Կատարվածից հետո քաղաքի իշխանությունները յոթօրյա սուգ են հայտարարել: