Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ինչով է պայմանավորված մսի թանկացումը և որքան կարող է այն շարունակվել

erevannews
Հեղինակ`
erevannews
21:13, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչով է պայմանավորված մսի թանկացումը և որքան կարող է այն շարունակվել
     Անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները տարեցտարի լուրջ դժվարությունների առաջ են կանգնում:
     Գավառի Արծվաքար թաղամասի բնակչները MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ եղջերավոր անասունների գլխաքանակը գյուղում խիստ նվազել է, պատճառը խոտի պաշարների անբավարարությունն է, ինչի պատճառով մեկ կապ տուկը բավականին թանկացել է, որը գնելու հանրավորություն գյուղացին չունի:
     «Այս տարի աննախադեպ շոգերի պատճառով խոտը դաշտերում չորացավ, չհասցրեցին հնձել, բայց նախորդ տարիներին էլ խնդիրներ եղել են: Նախ, գյուղում մարդ չի մնացել, կամ երկրից են հեռացել, կամ տեղափոխվել են մայրաքաղաք: Մնացողներն էլ ձգտում են վերացնել եղած անասուններին: էսօր մի քանի տուն հազիվ լինի, որ անասուն է պահում` թանկ հաճույք է դարձել անասնապահությամբ զբաղվելը: Ամռանը դեռ ոչինչ, ուղարկում ենք սար` արածում են, բայց ձմռանը նրանց կերակրելն անչափ դժվարացել է: Եթե գյուղում անասնագլխաքանակ չկա, պարզ է` մսի գինն էլ կթանկանա, բա ինչ կանի», - պատմում էր գյուղացիներից մեկը:
     Եվ իսկապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում, շուկայում նկատելիորեն թանկացել է մսամթերքը: Գնաճ է նկատվում ոչ միայն մսամթերքի շուկայում, թանկացել են նաև շատ այլ ապրանքներ` կարագը, ծխախոտը, պանիրը և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
     Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով: Արտադրողները դա բացատրում են կաթի թանկացմամբ` նշելով, որ իրենք կաթը թանկ են գնում:
     Ծխախտոն էլ, ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրրությունների, խանութներում 20-30 դրամով է թանկացել:
     Ինչ վերաբերվում է մսամթերքին, շատ սպառողների հավաստմամբ, վերջին մի քանի ամիսներին թանկացել է մոտավորապես 1000-1200 դրամով: Սա վերաբերում է հատկապես խոզի մսին, որի գինը նախորդ տարվա համեմատ, որոշ խանութներում բարձրացել է նույնիսկ 1500 դրամով:
     «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով` մսամթերքի գնաճի վրա էականորեն ազդել է այս տարվա երաշտը, ինչի հետևանքով էլ խոտի պաշարներն են նվազել: Վերջինի խոսքով` հենց դա է պատճառը, որ տուկը թանկացել է. «Եթե անցած տարի մեկ կապ խոտի գինը 500-600 դրամ էր, ապա այս տարի դարձել է 2000 դրամ», - ասաց նա` վստահեցնելով, որ զանգվածային մորթով պայմանավորված շուտով մսի գնի իջեցում կլինի: Ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի, գարնանը 30-40 %-ով դարձյալ կբարձրանա խոշոր եղջերավոր անասունների մսի գինը:
     Ի դեպ, Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերություններն էլ մեկ այլ խնդրի առջև են կանգնել` թռչնակերը թանկացել է, արտադրող ընկերություններն ի վիճակի չեն դիմակայել Ռուսաստանից ներկրվող թռչնամսի մրցակցությանը, քանի որ այն ավելի էժան է վաճառվում:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1129 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ