Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուսուցչի մասնագիտական տոն

14:59, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ուսուցչի մասնագիտական տոն

Ամեն տարի, որպես բարի ավանդույթ, Կապանի N13 հիմնական դպրոցի հարկի ներքո հանդիսավորությամբ նշվում է Ուսուցչի օրը, որը հավաստում է այն իրողությունը, որ դպրոցը կարևորում և արժևորում է մանկավարժների դերը աճող սերնդի ոչ միայն կրթության, այլև հայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչողության գործում: /IV դասարանի դասվար Անի Ավետիսյան/Բոլոր ժամանակներում էլ մեծարել են ուսուցչին և խորին ակնածանքով վերաբերվել նրան: Հայ ուսուցչին` առավել ևս, որովհետև նրան է վերապահված եղել մեր լեզուն, մշակույթը և ազգային ինքնությունը իր հայեցի դաստիարակությամբ պահպանելու առաքելությունը: Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը իր երախտագիտությունը հայտնեց մանկավարժներին այն բանի համար, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն այսօր բարեխղճորեն և պարտքի մեծ գիտակցմամբ են սովորում՝ կարողանալով փոքր ուժերով մեծ խնդիրներ իրականացնել:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3850 | 0 | 0
Facebook