Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոռումպացված պաշտոնյաները փողի մոլուցքից կորցրել են սրբությունները։

Verjin Lurer.com
Հեղինակ`
Verjin Lurer.com
03:10, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Կոռումպացված պաշտոնյաները փողի մոլուցքից կորցրել են սրբությունները։
     Վերջին նյութում նշել էինք, որ կոռումպացված պաշտոնյաների մի ստվար բանակ հանձինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զրկվել է տարիներ շարունակ իր հիմնական կերակրատաշտից ՝ անխափան գործող փողի մեքենայից։
     Իր հասույթից զրկվել է նաև հանցագործ աշխարհը։ Քանի որ արգելված իրերի և թմրանյութերի ապօրինի շրջանառության կտրուկ նվազումը հարվածում է նաև նրանց գրպանին։
     Նշել էինք նաև, որ այս ամենի «մեղավորը» 2016 թ-ից Նուբարաշեն ՔԿՀ ի պետ ՝ Սերոբ Հարությունյանն է, իր նորացված թիմով։
     Վերջիններիս հաջողվեց ՔԿՀ ում արգելված իրերի ապօրինի շրջանառությունը հասցնել նվազագույնի, հանձնուք ընդունելը, տեսակցություն տալը, հեռախոսազանգ տալը, խուց տեղաբաշխելը այլևս գումար չարժի, կարգավորվում է զուտ օրենքով։
     Մի կանոն էլ է դրել Սերոբ Հարությունյանը, ով չի ցանկանում աշխատել նոր կանոններով ուղղակի հեռանում է աշխատանքից։
     Այս խոսքերի լավագույն ապացույցը այս մեկ ու կես տարվա ընթացքում դեռևս Սովետմիության ժամանակներից մնացած, հին կարգերին սովոր աշխատակիցների արտահոսքն ու նրանց փոխարեն երիտասարդ կադրերի համալրումն է։
     Միանշանակ էր, որ կլինեն բողոքողների մի ստվար բանակ, կլինեն տարբեր պրովոկացիաներ՝ հիմնականում հանցագործ աշխարհի և նրանց հետ տարիներ շարունակ ընդհանուր բիզնես ունեցող կոռումպացված պաշտոնյաների կողմից։
     Բայց զզվելին այն է, որ հանուն իրենց կեղտոտ փողերի Սերոբ Հարությունյանին և նրա թիմին հեռացնել ցանկացողները, սրբությունները կորցրած ՔԿՀ պետին «սևացնելիս» հղում են անում մահացած անձի խոսքերին։ Դե սա էլ է պարզ, անձը չկա, ոչ կարող է հերքել և ոչ էլ հաստատել իրեն հղում անողների խոսքերը։
     Այստեղ աշխատում է Ֆաշիստական Գերմանիայի գլխավոր պրոպագանդիստ Գեբելսի մեթոդը ՝ 100% սևացրա մարդուն, որքան էլ մաքրվի 20% կեղտը կմնա։ Հետո էլ կգործի հանրահայտ «չկա ծուխ առանց կրակի» ասույթը։
     Սակայն ինչն է հետաքրքիրը, Սերոբ Հարությունյանին «սևացնող» նյութում օգտագործված է տեսահոլովակ, որը հրապարակվել է վեց ամիս առաջ, ինչպես նաև մի նամակ, որը հրապարակվել է մեկ տարի առաջ, երկուսն էլ այն ժամանակ մեծ աղմուկ հանեցին ՝ ՀՔԾ ում քրեական գործ հարուցվեց, երկու տեղեկատվություններն էլ հերքվեցին։ Նշանակվեցին ծառայական քննություններ, որոնց արդյունքում նույնպես հրապարակված տեղեկությունները չհաստատվեցին և հերքվեցին` սա ի դեպ հենց նույն մահացած անձի փաստաբանի բառերից։
     Որքան էլ որ մեր ավանդույթով մահացած մարդու հետևից կամ լավ կամ ոչինչ, այնուամենայնիվ ստիպված ենք անրադառնալ նաև կայքի հիմնական աղբյուրին ՝ նա նախկինում չորս` վերջին անգամ պատանդ վերցնելու, շորթում կատարելու, անչափահասի հանդեպ անառակաբարո գործողությունների համար 8 տարի ազատազրկման դատապարտված մի դատապարտյալ է, որը պատիժը կրելուց է եղել Արմավիր ՔԿՀ ում, այնտեղ էլ մահացել է այս տարվա ապրիլին։
     Անձը ի թիվս այլ հիվանդությունների տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ, որի հիմնական ախտանիշներն են՝ ձեռքերի և ոտքերի մշտական դող, դիմականման դեմք, թքահոսություն, մկանների տոնուսի բարձրացում, ընդհանուր կաշկանդվածություն, շարժումների դանդաղում ։ Խոսակցությունը միապաղաղ է, առանց էմոցիոնալ երանգավորման։
     Պարկինսոնյան հիվանդությունը շատ արագ հանգեցնում է թուլամտության, որն իր բնույթով «ենթակեղևային թուլամտություն է, ինչպես Հենտինգտոնի թուլամտությունը։
     Այսինքն կայքի տեղեկատվության աղբյուրը դա չորս անգամ դատապարտված, պատանդ վերցրած, շորթում և անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ՝ թուլամիտ և այս տարվա ապրիլին մահացած անձի ենթադրյալ խոսքերն են, որը հերքվել է ՀՔԾ-ի կողմից կատարված քննության արդյունքում։
     Հարց է առաջանում, թե ինչու է շուրջ մեկ տարի անց կայքը որոշել համացանցից ծաղկաքաղ անել և նյութ սարքել։
     Ակնհայտ է, որ գործ ունենք Սերոբ Հարությունյանի դեմ պատվերի հետ։ Ուսումնասիրելով կայքի նյութերը ակնհայտ է նաև պատվիրատուն։ Կայքը այն ջանասիրությամբ որով «սևացնում» է Սերոբ Հարությունյանին, դրա կրկնակի ջանասիրությամբ գովերգում է մեկ այլ ուժային պաշտոնյայի, որի հետ մեղմ ասած Սերոբ Հարությունյանը այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ։
     Մեր կողմից միայն կավելացնենք, սեփական կեխտոտ խաղերի մեջ մահացած անձանց օգտագործելը դա սրբապղծություն է, ինչպես նաև ցանկանում ենք հիշեցնել Գեբեշսյան պրոպագանդայի սիրահարներին հայկական ասացվածքը ՝
     «Չոր կեխտը մարդուն չի կպնի» իզուր ռեսուրս մի ծախսեք։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8726 | 0 | 0
Facebook