Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՔԾ -ն ստիպում է Էրեբունու քննիչին հրաժարվել վճռաբեկ բողոքից։

23:40, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
ՀՔԾ -ն ստիպում է Էրեբունու քննիչին հրաժարվել վճռաբեկ բողոքից։
     Նախկինում հայտնել էինք, որ Յուվեցի Կարոյի պատվերով և 1.200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՔԾ պետ ՝ Յուվեցի փիսո Վահրամ Շահինյանը կալանավորել է Արթուր Զադոյանի որդի ՝ Միքայել Զադոյանին։
     Հայտնել էինք նաև, որ 2009 թ-ին Յուվեցի Կարոյի կրակոցներից վիրավորված Արթուր Զադոյանին Յուվեցի Փիսոն մեղադրանք էր առաջադրել սպանության սպառնալիքի համար։
     Դատարանը սակայն այդ դրվագով կիրառել էր վաղեմության ժամկետ և Արթուր Զադոյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրել էր։ Սույն որոշումը բողոքարկվել է Զադոյանի կողմից և այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում։ Եթե Վճռաբեկը արդարացնի Զադոյանին, ապա Յուվեցի փիսոն ՝ նույն ինքը Վահրամ Շահինյանը պետք է մեղադրանք առաջադրի արդեն Յուվեցի Կարոյին։ Իսկ այս հանգամանքը կլինի ճակատագրական ՀՔԾ պետի համար։
     Յուվեցը կբացի բերանը և փիսոն կհայտնվի «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Ահա այս հանգամանքը թույլ չտալու համար ՀՔԾ պետը գործը մակագրել է իր կատարածուի հատկանիշներով հանրահայտ Աշոտ Ժամկոչյանին։
     ԲՎերջինս հանրահայտ է նաև իր անսկզբունքայնությամբ և քրեական գործի ապացույցները կեղծելու բացառիկ ունակությամբ և թաթախված է ՀՔԾ պետի գրեթե բոլոր կոռուպցիոն սխեմաների մեջ։
     Ահա հենց այս ստրուկ քննիչն էլ ստանձնել է անհիմն կալանավորման միջոցով ՀՔԾ պետի խնդրի լուծումը ՝ այն է ստիպել Զադոյանին հրաժարվել Վճռաբեկ բողոքից։
     Շարունակելի.......
     Աղբյուրը՝ ՀՔԾ ից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5127 | 0 | 0
Facebook