Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրոպական ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

17:35, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Եվրոպական ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մեկնարկել է փորձագիտական խմբի այցն ուսումնական հաստատություն։
    
    

Հոկտեմբերի 2-6-ը փորձագիտական խումբը Եվրոպական կրթական տարածաշրջաային ակադեմիայում հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի, դեկանների, ամբիոնների վարիչների, ինչպես նաև ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ։
    
     Փորձագետները կդիտարկեն նաև բուհի ռեսուրսները, կուսումնասիրեն փաստաղթերը, կիրականացնեն դասալսումներ։
    
    

Փորձագիտական խումբը ղեկավարում է Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների թեկնածու Աննա Հովակիմյանը։
    
    

Խմբի մյուս անդամներն են Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր, Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) գրանցման հանձնաժողովի փոխնախագահ, հավատարմագրման բելգիական AEQES գործակալության խորհրդի անդամ Լյուսիեն Բոլաերտը, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Տիգրան Սարգսյանը, ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը և ՀԱՊՀ Ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կամսար Ղարախանյանը։
    
    

Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ։
    
    

Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, ուսումնական հաստատությանը բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Բուհը, հիմնվելով փորձագետների խորհրդատվության վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով։ Փորձագիտական խումբը կգնահատի նաև բարելավման պլանի իրատեսականությունը։
    
    

Հավատարմագրման գործընթացը կամփոփվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3215 | 0 | 0
Facebook