Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընկերքներդ նվազում են

07:29, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Ընկերքներդ նվազում են
     Ընկերքներդ նվազում են,
     Քեզ են հանում իրենց սրտից,
     Գետերի պես, որ վազում են,
     Փախուստ տալով ափ ևարտից։
     Ծովերի մեջ ողջը մեկ է,
     Երկինքն է մեկ ձուլված ափին,
     Մութուկեսի կինը մերկ է
     Եվ զարկում է ծնծղա-դափին։
     Երգ երգոցդ խոյանքի գիր,
     Դարակազմիկ և անխարդախ,
     Չնչին բա՞ն է․ է՜․ թող, անցիր,
     Դեպի լույսը, լույսը խաղաղ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5020 | 0 | 0
Facebook