Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՈՌՈՒՊՑԻԱ

19:37, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
ԿՈՌՈՒՊՑԻԱ

Մաս 1-ին
     Կոռուպցիան Հայաստանում համակարգային է

«Մաքուր պահեք ոստիկանությունը ևդատական համակարգը. սա էհասարակության և պետութանառողջության պահպանման ևզարգացման պայմանը», - քսան տարիառաջ՝ 1996թ. հոկտեմբերին, Վաշինգտոնում մեր՝ հայաստանցիլրագրողների հետ հանդիպմանժամանակ նկատեց ԱՄՆ Գերագույնդատարանի դատավորներից մեկը:

Հայաստանի անկախության 5-րդտարում մենք՝ հայաստանցիլրագրողներս, տնտեսական ևքաղաքական կոռուպցիան արդեն «դեմքով գիտեինք», ինչպես և անգիրգիտեինք դրա պաշտոնականպարզաբանում-արդարացումը՝ մենքխորհրդային ժառանգություննամբողջությամբ չենք թոթափել:

Հայաստանի անկախության 25-րդտարում կոռուպցիան այլևսխորհրդային ժառանգությամբ չենպատճառաբանում, այժմ դրաարդարացման այլ ձևակերպում էգործում, այն է՝ «Կոռուպցիա բոլորերկրներում կա, և այն արմատախիլանել հնարավոր չէ»: Սակայն այժմդպրոցականն անգամ գիտե՝կոռուպցիան Հայաստանումհամակարգային բնույթ է կրում:

Տարիների ընթացքում ՀՀոստիկանությունը, դատականհամակարգը, արդարադատությունը, սահմանադրականարդարադատությունը դարձանկոռումպացված քաղաքականհամակարգի անխոնջ պահապանները: Ի՜նչ փույթ, թե կոռուպցիայի ժանգըքայքայում էր հայոց անկախպետականությունը:

1.

Աշխարհը և մենք կոռուպցիայիշոշափուկներում

ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում մոտ 840 միլիարդ եվրո կաշառք է վճարվում: Մի շարք երկրներում որպես կաշառք տված գումարները կազմում են երկրի ընդհանուր ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը:

Transparency international համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության՝ 2015թ. աշխարհի 168 երկրներում անցկացված փորձագիտական հետազոտությունների համաձայն՝ այդ պետությունների 68 տոկոսի համար կոռուպցիան մնում է լուրջ սպառնալիք: Երկու տարի անընդմեջ ամենամաքուր երկրների ցանկը գլխավորում է Դանիան՝ կոռուպցիայի ընկալման 91 համաթվով: Երկրների՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 100-ը բացարձակ մաքուրն է, 0-ն՝ բացարձակ կոռումպացվածը: Ամենակոռումպացված երկրների ցանկն ամփոփում են Հյուսիսային Կորեան և Սոմալին՝ սանդղակի 167 և 168-րդ հորիզոնականում, 8 համաթվով1:

2006թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը 88 «կողմ», 1 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան» (ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի պաշտոնական կայքէջում վավերացման այլ ամսաթիվ է նշված՝ 22.03.2010թ., սակայն ավելի արժանահավատ է թվում ԱԺ կայքէջի՝ տվյալ քառօրյայի մասին տեղեկատվությունը, ուր նշված են թե՛ քվեարկության օրն ու ժամը, թե՛ անհատական քվեարկությունների արդյունքները):

Կոնվենցիան ընդգծում է մասնակից պետությունների անհանգստությունը կոռուպցիայի առաջ բերած խնդիրների և սպառնալիքների հանդեպ, որոնք «խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, բարոյական արժեքներն ու արդարությունը և վտանգում են կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը»: Մտահոգություն հայտնելով կոռուպցիայի, կազմակերպված և տնտեսական հանցավորության դեպքերով, որոնք «ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կարող են կազմել պետությունների միջոցների նշանակալի մասը և որոնք վտանգում են այդ Պետությունների քաղաքական կայունությունը և կայուն զարգացումը», անդամ պետությունները համոզված են, որ «կոռուպցիան այլևս ոչ թե տեղական խնդիր է, այլ վերազգային երևույթ», որն ազդում է հասարակությունների և տնտեսությունների վրա, որ «անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը կարող է ուղղակիորեն վնաս հասցնել ժողովրդավարական ինստիտուտներին, ազգային տնտեսություններին և օրենքի գերակայությանը», «վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների միջազգային փոխանցումները ավելի արդյունավետ ձևով կանխարգելելու, հայտնաբերելու և խափանելու» գործում միջազգային համագործակցությամբ, Կոնվենցիան ընդգծում է՝ «Կոռուպցիայի կանխարգելումը և արմատախիլ անելը բոլոր պետությունների պարտականությունն է» 2:

2015թ. դեկտեմբերին Սերբիայում հակակոռուպցիոն խոշոր գործողության հետևանքով 79 մարդ ձերբակալվեց, որոնց թվում և՝ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Ձերբակալվածները, որոնք անցնում են կոռուպցիոն 20 տարբեր գործերով, երկրի բյուջեին 100 միլիոն դոլարի վնաս էին հասցրել:

2015թ. մայիսին ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի տասը բարձրաստիճան պաշտոնատար անձիք, ևս հինգին մեղադրանք առաջադրվեց: Նրանք մեղադրվում էին լայնածավալ կոռուպցիայի՝ վերջին քսան տարիների ընթացքում իրականացրած փողերի լվացման, դրամաշորթության, կաշառակերության, խարդախության մեջ:

2016թ. սեպտեմբերին Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղադրանք առաջադրվեց PETROBRAS պետական նավթագազային ընկերության հետ իրականցրած լայնածավալ խոշոր կոռուպցիոն գործունեության մեջ: Նախկին նախագահն անցնում է միանգամից մի քանի այլ կոռուպցիոն գործերով՝ մոտ 1 մլն դոլարի նվիրատվությունների ստացում, շքեղ և թանկ անշարժ գույքի ձեռքբերում, հարկային պարտավորությունների կատարումից խուսափում, հակակոռուպցիոն հետաքննության խոչընդտում:

2016թ. սեպտեմբերին Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշներին մեղադրանք առաջադրվեց շինարարական կազմակերպությունների հետ կնքած կոռուպցիոն սխեմա պարունակող 15 պետական պայմանագրերի համար, որոնց հետևանքով պետական բյուջեն 15 մնլ ԱՄՆ դոլարի վնաս է կրել: Նախկին նախագահը մեղադրվում է նաև ապօրինի հարստացման և երկրի Կենտրոնական բանկի հետ կապված մեծածավալ չարաշահումների մեջ: Հոկտեմբերի 31-ին դե Քիշները կանգնեց դատարանի առջև:

2016թ. հոկտեմբերին Թեհրանի նախկին գլխավոր դատախազ Սաիդ Մորթազավին 135 մտրակի հարվածների դատապարտվեց Իրանի սոցիալական ապահովության ծրագրերի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հանրային միջոցների յուրացումների, վատնումների և չարաշահումների համար:

2016թ. հոկտեմբերին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 1000 դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ վերահսկողության ներքո:

2016թ. նոյեմբերին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանման 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետին՝ կաշառքի միջնորդության պատրվակով: Վերջինս խաբեությամբ, սպայական կոչում շնորհելու և սպայական հաստիքի նշանակելու հարցը կարգավորելու համար այլ պաշտոնատար անձին գումար փոխանցելու նպատակով պահանջել և ստացել է 1500 ԱՄՆ դոլար (քր. գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխ. վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում է):

Մինչ աշխարհի այլ պետություններ զբաղված են աղմկահարույց կոռուպցիոն գործերի բացահայտմամբ և դրանց հրապարակայնացմամբ, ձերբակալություններով և դատավարություններով, Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն բացահայտումներում կաշառքի և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ անձնական օգուտ ստանալու միջին վիճակագրական գումարային սահմանը տատանվում է 1500-3000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում կաշառակերության և կոռուպցիայի ամենափոքր չափի հանցագործությունն անգամ հետապնդվում է, բացահայտվում, պատժվում:

Հայաստանում, ուր օրենքներն ընտրովի են գործում, և իշխանությունների տարանջատում փաստացի գոյություն չունի, պատասխանատվության ենթարկվում են, կոռուպցիոն հանցագործությունները բացահայտվում են ըստ քաղաքական նպատակահարմարության. մի դեպքում իշխանությունից ընդդիմություն անցումը կանխելու, մյուս դեպքում՝ ինքնագործունեության և բարձրագույն իշխանությանն անտեսելու-շրջացնելու, մեկ այլ դեպքում՝ հանցավոր «օգուտը» չբաժանելու համար:

Նրանք, ովքեր Հայաստանում տնօրինում են ողջ հանրային բարիքը, օրենքները, դրանց ընդունումն ու վերահսկումը, կատարումը, նրանց զգալի մասը տարբեր չափերով ներգրավված է տարաբնույթ կոռուպցիոն գործունեության մեջ:

2.

Կոռուպցիայի հայկականընկալումը

Հայ բանահյուսական միտքն ի սկզբանե տվել է կոռուպցիայի հայկական սահմանումը՝ «Ձուկը գլխից է հոտում»: Հայկական միջավայրում, հայ ժողովրդի հանրային ընկալումներում իշխանությունները մշտապես համարվել և ընկալվել են որպես կոռուպցիոն հանցագործությունների աջակցիներ, կրողներ, իրականացնողներ: Հայաստանում կոռուպցիայի մասին հանրային ընկալումների ուսումնասիրությունը, հետազոտումը, որպես կանոն, անսպասելի արդյունքներ չեն արձանագրում: Այսպես:

Հետազոտություն առաջին

2008-2010թթ. Հայաստանի բնակչության շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության քանակական տվյալների վերլուծության համաձայն՝ հայաստանցիների համար երկրի առավել կարևոր հիմնախնդիրների շարքում կոռուպցիան զբաղեցնում է 5-րդ տեղը՝ գործազրկությունից, աղքատությունից, տնտեսական բնույթի խնդիրներից, սղաճից և գնաճից հետո և ավելի մտահոգիչ է համարվում անգամ արտագաղթի խնդրից:

2008-2010թթ. հարցվածների համապաստախանաբար 87, 84, 82 տոկոսը կոռուպցիան ընկալում է որպես Հայաստանի համար լուրջ խնդիր, այդ թվում՝ 60 տոկոսը՝ շատ լուրջ: Ընդ որում, կոռուպցիայի խնդրով առավել մտահոգ են բարձր կրթամակարդակ ունեցողները և երևանաբնակները: Ըստ նույն հետազոտության՝ հայաստանցիներն ավելի կոռումպացված են համարում բարձրաստիճան պաշտոնյաներին և առավել կոռումպացված են համարվում ընտրական, դատական և իրավական համակարգերը (ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (Caucasus Research Resource Centers) իրականացրած «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների և ձեռնարկությունների հետազոտությունների», 2008, 2009, 2010): Երեք տարիների ընթացքում այս ոլորտներն անփոփոխ պահպանել են կոռումպացվածության «առաջնությունը»: Միաժամանակ, ըստ 2010թ. հետազոտության արդյունքների՝ կոռուպցիան առավել տարածված է ծառայությունների հետևյալ ոլորտներում՝

- առողջապահության- 68 տոկոս

- ընտրական - 66

- կրթության - 62

- ճանապարհային ոստիկանությունում - 57

- ընդհանուր ոստիկանությունում – 57

- նախարարություններում – 56

- հարկային և մաքսայինմարմիններում - 58 և 54:

2010թ. հարցվածների կարծիքով կրկնակի աճել են թե՚ կոռուպցիայի մակարդակն առհասարակ, թե՚ կաշառք պահանջելու հաճախականությունը և թե՚ պահանջվող գումարների չափը: «Հայաստանցիները դիմում են կոռուպցիոն գործարքների հիմնականում այն պատճառով, որ չեն տեսնում սեփական խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհներ», -սա է հետազոտության եզրահանգումը3:

Հետազոտություն երկրորդ

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացրած «Ուսանողների ընկալումը բուհական համակարգում կոռուպցիայի մասին» զեկույցի համաձայն՝ ուսանողների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ Հայաստանում բուհական կոռուպցիան համակարգային բնույթ է կրում՝ պայմանավորված համակարգի արատներով: Ըստ հարցված ուսանողների 68.6 տոկոսի՝ բուհական համակարգում կոռուպցիայի տարածվածության մակարդակը շատ բարձր է (հարցումներն իրականացվել են 2010թ. մայիս-հունիս ամիսներին): Հարցվածների 40 տոկոսը կոռումպացվածության առումով առավել ռիսկային է համարում բուհական ընդունելության քննությունները, որոնց գրեթե չի զիջում ուսուցման գործընթացի գնահատականը. ուսման տարիները կոռուպցիոն առումով առավել ռիսկային է գնահատել յուրաքանչյուր 3-րդ հարցվածը: Որոշակի կոռուպցիոն դեպքերի ուղղակի կամ անուղղակի տեղյակ և մասնակից է հարցված ուսանողների 82.2 տոկոսը4:

Հետազոտություն երրորդ

2016թ. գարնան-ամռան ամիսներին 140 փոքր և միջին տնտեսական ընկերությունների ղեկավարների շրջանում ՀՀ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի կողմից իրականացրած «Բիզնեսի համար հիմնական խոչընդոտները Հայաստանում» հետազոտական ուսումնասիրության համաձայն՝ ընկերությունների 71 տոկոսը բիզնեսի զարգացման առաջնային խոչընդոտ է համարում մաքսային և հարկային ծառայություններում առկա կոռուպցիան: Այս համակարգերի հիմնական բացասական ցուցիչներից առանձանցվում են թափանցիկության և արդարության բացակայությունը, մաքսազերծման ընթացակարգերի ձգձգումը, օրենքի խտրական կիրառումը, դատական համակարգի կոռումպացվածությունը, մենաշնորհների առկայությունը5:

Այսևայլ հետազոտությունների արդյունքները վկայում են՝

1. Հայաստանի հասարակությունը լրջորեն գիտակցում է կոռուպցիայի առկա և հետագա սպառնալիքները հասարակության և պետության համար:

2. Կոռուպցիային Հայաստանում տարածվել է գրեթե բոլոր ոլորտներում՝ առաջ բերելով խտրականություն, անարդարության, անպատժելիություն:

3. Կոռուպցիայի տարածվածության և խորության մակարդակը մեր երկրում վտանգավոր սահմանի է հասել:

4. Հանրության զգալի հատված այս կամ չափով, կամավոր կամ պարտադրված կամ անպատժելիության հեռանկարին վստահ՝ ներքաշված է կոռուպցիոն հարաբերությունների մեջ:

Ըստ Transparency international-ի 2015թ. հետազոտությունների արդյունքների՝ Հայաստանը 168 երկրների շարքում կոռումպացվածության մակարդակով 95-րդ տեղում է, ՀՀ կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է 36: Կոռումպացվածությամբ Հայաստանին հաջորդում են Մալին և Մեքսիկան: Հայաստանի հարևան Վրաստանը 48-րդ հորիզոնականում է՝ 52 համաթվով: (Հիշեցնենք՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկվում է 0-100 սանդղակով, 100-ը բացարձակ մաքուրն է, 0-ն՝ ամբողջությամբ կոռումպացվածը) 6: Transparency international կազմակերպության Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի պարզաբանմամբ՝ «Հայաստանում կոռուպցիան մնում է համակարգային: Այն երկրները, որտեղ համաթիվը 50-ից պակաս է, դա լուրջ հիմնախնդիր է համարվում, այսինքն՝ խոչընդոտում է համակարգի նորմալ գործունեությանը, և՛ տնտեսական, և՛ քաղաքական համակարգերը գտնվում են շատ լուրջ ռիսկի մեջ, այսինքն՝ կոռուպցիան իսկապես որակապես ազդում է համակարգի գործունեության վրա» 7:

Մի քանի տարի անընդմեջ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը փոփոխությունների գրեթե չի ենթարկվում, ինչը նշանակում է, որ կոռուպցիան Հայաստանում արմատակալած է, կայուն, անփոփոխ ու աննահանջ: Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում նաև այն պատճառով, որ հենց գործող համակարգն կոռուպցիոն ռիսկերի պահպանման սկզբնաղբյուրը: Այդ համակարգն է ծնում, սնում և աճեցնում կոռուպցիան՝ դրա մահացու շոշափուկների մեջ ներքաշելով Հայաստանի հասարակությանը և պետությանը:

Շարունակելի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7396 | 0 | 0
Facebook