Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զարհուրելի եգովան

19:22, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Զարհուրելի եգովան

Մակդիրը` զարհուրելի, իմն է, թեև կարող էի փոխարինել ահարկու, ահավոր, ոխակալ, մաշող, նախանձ ու էլի տասնյակ, հարյուրավոր նման բառերով` քաղված «Հին կտակարանից» *: Ասվածը հաստատելու համար վկայաբերեմ Նաումի մարգարեությունից մի պատառիկ` «Նախանձոտեւ վրէժխնդիր Աստուած էՏէրը, վրէժխնդիր է Տէրը եւբարկութեան տէր, վրէժառնող է Տէրը իրոսոխներից, եւ բարկութիւնպահող իր թշնամիներիդէմ» 1: Իսկ թշնամի ասվածը չկարծեք միայն սիրյալ ազգի հակառակորդներն են: Զայրագնած պահին նա չի հանդուրժում ոչինչ և ոչ մեկին. «Ահա իմբարկութիւնն ու իմ ցասումըպիտի թափուի այս տեղիվերայ, մարդի վերայ, դաշտի ծառի վերայ եւերկրի պտղի վերայ, որ այրէ եւ չ'հանգչէ» 2: Իսկ թե ինչ է հետևելու դրան, սահմռկեցնում է անգամ դարեր անց. «Բոլորովին բնաջինջպիտի անեմ ամեն բան երկրի երեսից: Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններնու ծովի ձկները» 3: Պատժում է մինչևիսկ հանգուցյալներին: Մեծազորի կամքով կհանեն մարդկանց ոսկորները գերեզմաններից «եւ կ'փռեն նորանցարեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլորզօրքերի դէմոչ պիտի հաւաքուին, ոչ էլթաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսիվերայ» 4, իսկ սակավաթիվ կենդանի մնացածները հարկադրված կզբաղվեն մարդակերությամբ, և դրան մղողը կլինի ամենակալը. «Եւ նորանց պիտի ուտեցնեմիրանց որդկանց միսը, եւ իրանցաղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերիմիսն է ուտելու» 5: Դա դեռ բավական չէ` «Իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզըխմելու» 6: Լսել էինք վայրենիների` գերեվարած թշնամիների միսն ուտելու մասին, բայց արյունակցի, համենայնդեպս ես` չէ: Մեզը նույնպես որպես բուժամիջոց հայտնի է, սակայն իբրև ծարավը, առավել ևս կղկղանքը` սովը հագեցնող տարր` ամենևին: Նրա համար ազգերը «դոյլինկպած կաթիլի պէս են, եւ կշեռքի փոշիինհաւասարոչնչի պէս են. ոչնչից էլ պակասեն եւ ունայնութիւն են համարվում» 7: Զայրույթի պահին ոխակալը խտրականություն չի դնում նույնիսկ անմեղի ու մեղավորի միջև. «Պիտի բնաջինջ անեմարդարին եւ ամբարշտինեւ ամեն սիրտպիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկերպիտի գնան ջրի պէս» 8: Ծրագրած նախճիրն իրագործելու համար նա մինչև անգամ նախապատրաստվել է. «Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է: Մեծկոտորած անելու համար է սրուելսրուել էմորթելու համար» 9:

Բացատրություն-պատճառաբանությունը հակիրճ է. «Իմ սրտմտությունը պիտիհանգստացնեմ» 10: Սրտմտություն բառի հոմանիշները հայոց լեզվում բարկությունը, զայրույթը, ջղայնությունը, հերսը, ցասկելը, վրդովմունքն են: Հարց է ծագում` ինչո՞ւ, ո՞ր ակ-ակունքից է սկիզբ առնում, սնվում այն, որ հանդարտվել, խաղաղվել չունի, ումից փշաքաղվում, սոսկում է անգամ սաղմոսերգու արքա Դավիթը. «Մարմինսդողում է քո ահիցը, եւ քոդատաստաններիցը վախենում եմ» 11, մեկ այլ տեղ նույնը` այլ ձևակերպմամբ, հարցադրումով` «Ու՞ր գնամ քո հոգիիցը. եւքո երեսիցն ո՞ւր փախչեմ: Եթէ վերանամերկինքը` դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքըփաթաթուիմ, ահա դու այնտեղ ես» 12: Եվ սա այն դեպքում, երբ արարիչը նրան ամեն քայլափոխի հովանավորում, քաջալերում է, կանաչ ճանապարհ ցուցում` չնկատելու տալով ձախող քայլերը: Հզորագույնի գերնպատակը, թվում է, մեկն է` սարսափի, ահուդողի մեջ պահել մարդկությանը, կոտրել ամեն նոր եկողի կամքը: Հպատակի և հպատակեցնողի, ստրուկի և ստրկատիրոջ, ճորտի և ճորտատիրոջ մշտնջենավոր փոխհարաբերություն` ընդգծելու իր մեծազորությունը, բարձրյալությունը, բացառիկությունը, քանզի «Ես մեծ Թագաւոր եմ, եւ իմ անունը ահարկուէ ազգերի մէջ» 13, քանզի «Իմն էվրէժխնդրութիւնը եւ հատուցումը» 14, քանզի աշխարհը, հանրույթն այլ եղանակով կառավարել անկարող է, և «ամենը դարձելեն իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւումէ պատերազմ» 15: Խնդիրն էլ ոչ թե ծուռը շտկելն է, շեղվածին ուղիղ ընթացքի բերելը, այլ համբավը. «Չէ թէ ձեզ համար եմ անումես, ով Իսրայէլի տուն, այլ իմ սուրբ անունիհամարազգերը պիտի գիտենան, որ ես էմՏէրը» 16: Եվ եթե չի պատուհասում մինչև վերջ, ոչ թե այն պատճառով, որ գթասիրտ է, այլ` «Իմ անուան համար ուշացնում եմ իմբարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձպիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզչ'փչացնեմԻմ պատճառով, իմպատճառով պիտի անեմ, որովհետեւինչպէս պղծվում է իմ անունը. եւ ես իմփառքը ուրիշին չեմ տալ» 17: Այո, չի տա, զիջի, որպեսզի, բան է, մարդն այլ աստծո չպաշտի հանկարծ, չմտաբերի կուռքերին, որովհետև ինքն է միակ սահմանադիրը, օրենսդիրը, իր իրավունքն է «ազգերըժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որնորանց վերայ թափեմ իմ ցասումը` իմբարկութեան բոլոր բորբոքումը» 18:

Սխալ չհասկացվելու համար, նախքան ծավալվելը, մի նկատառում` խնդիրս ամենևին Տիեզերական Բացարձակ Ուժին հակադրվելը չէ: Նրա մեծազորությունը յուրաքանչյուր պահ մեր աչքերի առաջ է, ստեղծած կատարելագույն տիեզերահամակարգի չնչին մասն ի տես, մնացյալը` անտես, մահկանացուներիցս անկախ, անխափան, հաշվարկված գործում է: Խոսքը ժամանակին` մի քանի հազարամյակ առաջ մոգոնված, ապա նաև` այլոց պարտադրված Եհովա` Յահվե, որոշ տեղերում` Գագդայ, Էլյոն, Էլ, Էլսիմ անվանյալ աստծո մասին է (հրեից կրոնում արգելված է նրա անունն արտասանել և փոխարենը գործածվում է ադոնան, որ նույնն է, ինչ` աստված, սեմիտերեն բառացի` տեր), որը խոշորադիտակի տակ քսանմեկերորդ դարում ապրողին ներկայանում է ոչ այնպես, ինչպես հրամցվել և այժմ էլ հրամցվում է: Նա ոչ բարի է, ոչ արդարադատ, ոչ անշահախնդիր է, ոչ երկայնամիտ, ոչ անաչառ… Գործում է զգացմունքների, հույզերի թելադրանքով` խոր խտրություն դնելով ազգերի ու մարդկանց միջև: Պճնամոլ է, ընչասեր, արյունռուշտ, խառնակիչ, սնափառ… Շարունակե՞մ: Նրա հիմնած ու տնօրինած իրականությունում անդորր չկա, սերը, հավատարմությունը, վեհը տեղ չունեն, պատվիրանները համատարած խախտում են, և դրյալ, գրյալ կանոն-կարգի առաջին ու գլխավոր խարխլողն ինքն է` ձեռամբ մարգարեների, որ են շարագրողները «սուրբ» անվանյալ գրքի: Մանրամասնեմ` սկսելով, թերևս, սկզբից ու ամենահայտնիից:

Ադամի և Եվայի առաջին իսկ ինքնուրույն քայլին (ի դեպ, Սիսիանի 7-8 հազարամյա ժայռապատկերներից մեկում հստակորեն փորագրված է սույն առասպելը` իմացության ծառից պտուղ քաղող Եվան, փոքր ինչ հեռվում մեկուսի, բանից անտեղյակ կանգնած Ադամը, կին արարածին նման քայլի դրդած օձ-սատանան) հետևում է պատիժը: Եվային` «Ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինիքո փափաքը. եւ նա իշխէ քեզ վերայ» 19, Ադամին` «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորահամար որ հող էիր դու, եւ դէպի հողըդառնաս» 20, օձին` «Փորիդ վերայ գնաս, եւհող ուտես կեանքիդ բոլոր օրերումընա (մարդը) քո գլուխը ջախջախէ» 21, հողագունդը` «Անիծեալ լինի երկիրը քոպատճառովըեւ նա փուշ ու տատասկբուսցնէ քեզ համար» 22: Չմոռանանք մարդկային անդրանիկ զույգի արտաքսումը եդեմական պարտեզից: Թե ինչու, գիտենք. նա իր կողքին չարն ու բարին տարբերակող, իմացական, գիտուն էակ չէր հանդուրժի, բնականաբար: Մրցակից էր տեսնում, ով կարող էր իրեն հավասարվել, եթե մի օր էլ, թեկուզև ձանձրույթից, վճռեր Կենաց ծառի գաղտնիքը պարզել. «Եվ հիմամի գուցե իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցնէլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի» 23: Ըստ էության, ի սկզբանե աններելի, անբեկանելի մեղք է հայտարարվում տիրոջ կամքին հակառակվելը, սահմանյալ կարգը խախտելը, արժանիք` լիակատար հնազանդությունը, նախապայման, որ բնորոշ է ավտորիտար (հայերենն առավել դիպուկ բառ ունի` միահեծան) կրոններին:

Հիմա գանք Աբելի և Կայենի պարագային: Եթե Եհովան հիրավի անշահասեր ու արդարամիտ լիներ, տարբերություն կդնե՞ր եղբայրների ընծաների միջև: Բնական չէ՞` երկրագործ Կայենը պիտի հողից ստացվածքը մատուցեր, խաշնարած Աբելը` ոչխար: Ամեն մեկը` իր ունեցածը: Սակայն «Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկարաւ: Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկչարաւ» 24: Ինչո՞ւ: Աբելինը շատ էր, դրա՞ համար, թե՞ տերը մսասեր էր, մորթվող կենդանի և յուղալի պատառներ էր ախորժում, արյան էր կարոտ, պատումի փոխառողն անասնապահ էր (ուրկից էլ` առ օրս գործածական եկեղեցու սպասավորին վերակարգող «հովիվ» և հավատավոր հանրույթին ստորակարգող «հոտ» հասկացությունները): Հնդկաց Կրշնա աստծուն, ի տարբերություն Եհովայի, ընդունելի են մինչևիսկ փոքրիկ պտուղը, ծաղիկը, մի կում ջուրը, բացառյալ մսի, ձվի, սոխի, սխտորի, սնկի. «Եթե ինձ սիրով ուողորմածաբար առաջարկեն մի տերև, ծաղիկ, պտուղ կամ ջուր, կընդունեմ» 25: Սա` ի դեպ:

Խտրողության հակաքայլը լինում է եղբայրասպանությունը, մարդ արարածի արյան ոթումը, որին հետևում է անխուսափելի պատիժը. «Երկրի վերայաստանդական ու թափառական լինիս» 26: Չհարցնենք, թե Կայենը հետո որտեղի՞ց կին գտավ, ինչպես սերունդ թողեց, երբ երկրի վրա միայն Ադամն ու Եվան էին և նրանց երկու որդիները (Սեթը ծնվեց Աբելի եղերական մահից հետո նույն Ադամից ու Եվայից), վրիպակ համարենք, հեղինակային բացթողում, սակայն մատների արանքո՞վ նայենք նաև այն փաստին, որ ի սկզբանե կատարյալ չէ նրա արարչագործությունը, մասնավորապես` մարդը, ում ստեղծեց իր պատկերի հանգույն: Չառարկե՞մ` թող արարեր դիմադրողականությամբ, ունակ` չտրվելու հույզին, կրքին, մեղքին` մասնավորաբար, քանի որ «Մեղքը դրան մօտ պառկած է. եւնա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորավերայ» 27: Լուրջ չվերաբերվե՞նք, ընդունենք իբրև դպիր-մարգարեների վատ հորինվա՞ծք: Այդ դեպքում` կարելի՞ էր լավ հորինել: Արտագրություն է այլ մատյանների՞ց, ազդեցություն այլ ուսմունքների՞ց: Ուրեմն` նշեին աղբյուրը և չաղավաղեին, տեղին միջամտեին, լինեին հետևողական: Չտեսնելո՞ւ տանք հակասությունները, որ առկա են անդրանիկ էջից սկսած. «Ծննդոցի» 1-ին գլխում ասվում է, թե արարիչը 3-րդ օրը երկիրը պատեց բուսականությամբ, 5-րդ օրը ջրերը լցրեց ձկներով, օդը` թռչուններով, 6-րդ օրը տրամադրեց սողուններին, գազաններին, և ապա նոր` մարդուն. «Ստեղծեց մարդը իրպատկերովը. արու եւ էգ ստեղծեց նօրանց» 28, իսկ հաջորդիվ էջում կարդում ենք. «ՙԵւդաշտի բոլոր խոտերը տակաւին երկրի վրաչկային... եւ Եհովայ Աստուածը հողիփոշուցը շինեց մարդը» 29: Ավելին, պարզվում է Ադամ անունով 1-ին ասունը միայնակ է: Եդեմական պարտեզի արարումից և իր շինածոյին այնտեղ դնելուց, կենդանիներով, թռչուններով լցնելուց, անվանակոչումից հետո նոր «Եհովայ Աստուածը մի խոր քուն բերաւԱդամի վերա... եւ նորա կողի ոսկորներիցմեկն առաւ, եւ... մի կին շինեց» 30: Սույն հակասությունն ու էլի բաներ են գիտնականներին հանգեցրել տեսակետին, թե «Ծննդոցը» այլ գրքերից, ուսմունքներից ծաղկաքաղ է, որ բաբելոնյան, եգիպտական, հունական, մինչևիսկ ավստրալիական բնիկների, Ալյասկայի էսկիմոսների, Աֆրիկայի ջունգլիներում կեցող սևամորթների առասպելներում նույնպես մարդու ծնունդը կապվում է հողի, կավի հետ: Հակիրճ` նախնադարյան մարդը ինչպես իր ամանեղենը, կուռքերի արձանիկներն է ծեփել, այնպես էլ պատկերացրել է իր արարվելը:

Եհովան շատ շուտ հիասթափվում է մարդկային առաջին սերնդից և, տրտմելով, ջանում ուղղել սխալը: Տարօրինակ չէ՞, լինելով գերզորեղ, նեցուկ դառնալու փոխարեն, մի միջոց գիտի միայն` ոչնչացնելը. «Երկրի երեսիցը ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնի թռչունը, որովհետեւ զղջում եմ, որ նորանց ստեղծելեմ» 31: Կարծես սևագրություն է, ընդամենը վրիպանք, անհաջող ձևակերպված միտք, տձև կավանոթ, այլ անպիտո իր: Ջրերում առկա կենդանական աշխարհին ավերիչ ձեռքը չի մեկնում. գո՞հ է նրանցից, մոռացե՞լ էր, որ նույնպես իր ստեղծածն են, թե՞ ջրահեղձ էր անելու` դրա համար: Անգամ եթե զղջում էր, որովհետև «շատացելէր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւնորանց սրտի խորհուրդների բոլորգաղափարները չար էին» 32, արդյոք ճի՞շտ միջոց է ընտրում` համահավասար ջնջելով. չէ՞ որ ինքն էր շունչ, հոգի, կերպ հաղորդել բոլորին, կյանքի կայծ դրել նրանց մեջ: Փորձադա՞շտ է երկիրը, փորձանմո՞ւշ` երկոտանին, չորքոտանին, զեռունը, թևավորը, ծառ ու ծաղիկ… Ընդունենք` առաջին փորձն անհաջող էր և լավաշի պես կուտ գնաց, իսկ երկրո՞րդը կամ` Մեծ ջրհեղեղից հետո տված խոստո՞ւմը. «Այլ եւսչեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար էրիր մանկութիւնիցը, եւ այլեւս չեմ զարկիլբնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի» 33: Չէ՞ մնում էր աղեղը, այն է` ծիածանը, որ կամարելով երկնքում, որպես ուխտի նշան, պայման կապեց. «Ով որ մարդի արիւնթափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովնստեղծեց մարդին» 34:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5722 | 0 | 0
Facebook