Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի խոսքով վստահեք ինձ

19:12, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Մի խոսքով վստահեք ինձ
     7-րդ դասարանում, երբ արդեն աշակերտական խորհրդի կազմում էի, միշտ երազում էի աշխորհրդի նախագահ դառնալ, բայց այդ հնարավորությունը ինձ չընձեռացին ինչև 9-րդ դասարան, որովհետև հասկացա, որ ուշադություն էին դարձնում աշակերտի շատ բարձր գնահատականներին, իսկ ես մի քանի առարկաներից կաղում էի:
     Անցյալ տարի եմ եկել Հրազդանի N13 ավագ դպրոց ու պատկերացրեք ինչ մեծ երջանկություն է, որ քո ուժերին հավատում են ու տեղ են տալիս քեզ, հարթակ են հատկացնում, որտեղ դու կարող ես քո խոսքը լսելի դարձնել: Անցյալ տարի Դպրոցի զարգացման ծրագիր կազմելով ես ստացա էդ հարթակը: Շնորհակալ եմ 13-րդ դպրոցին: Ես գտել եմ ինձ դպրոցում ու դպրոցը իմ մեջ:
     Հետո 10-րդ դասարան փոխադրվելով հասկացա, որ կարևոր էլ չի աշխորհրդի նախագահ կլինեմ, թե չէ..մեկ է մտքովս մի բան անցնի կբարձրաձայնեմ ու գիտեմ ուսուցիչների, տնօրենի, փոխտնօրենների ու աշակերտների աջակցությունը կստանամ: Ես ու Լիլիթը-ը մեր աշխարհն ենք ստեղծել ու ապրում ենք մեր ստեղծած փոքրիկ աշխարհում: Մասնակցում ենք ամեն ինչին, ակտիվ ենք... հույս ունենք, որ մի օր մենք մեր ներդրումը ունենալու ենք երկրի բարելավման հարցում ու որ այսօրվանից պիտի աշխատենք:
     Հիմա անդրադառնամ բուն թեմային: Հրազդանի 13-րդ ավագ դպրոցի աշակերտներ, թեկնածություն եմ դրել, որպեսզի վաղեմի երազանքս կատարվի: Ուզում եմ գոնե մի անգամ ինձ զգալ նախագահ ու նոր դուրս գալ դպրոցական կյանքից: Վերջ ի վերջո ոչ մի երազանք անկատար չպիտի մնա, իսկ ինձ դպրոցում մնացել է ընդամենը 2 տարի սովորելու ժամանակ: Շանս տվեք դառնալ լավ աշխորհրդի՝ լավ նախագահ: Խոստանում եմ ասֆալտապատել...էէ՜՜ ի նկատի ունեի խոստանում եմ բարեփոխումներ անել: Ապագայի պլանների մասին կտեղեկանաք շուտով. էլ այստեղ երկար, բարակ չեմ գրի:
     Ի դեպ կաշառք չեմ բաժանելու, ամեն ինչը արդար ճանապարհով:
     Մի խոսքով վստահեք ինձ, վստահեք իմ ու Ձեր ուժերին ու չմոռանանք շարժվել առաջ, անգամ փոքր քայլերով: Թույլ տվեք մի որոշ ժամանակով զգալ ինձ նախագահ, բայց ԼԱՎ նախագահ:
     Հ.Գ. Եղել են ուսուցիչներ, ովքեր չեն հավատացել ինձ: Իմ մի քանի առարկայից կաղալը կապ չունի իմ աշխատասիրության հետ ու նպատակին հասնելու ձգտման հետ: Հա ես չգիտեմ Պյութագորասի թեորեմը, ոչ էլ պատմությունից եմ փայլում, մեկ-մեկ էլ շատ արագ եմ խոսում ու շատ եմ խոսում: Բայց կարող եմ աշխորհուրդ կառավարել:
     Հա, մեկ էլ խոստանում եմ, որ պաշտոնից չեմ հրաժարվի ժամանակից շուտ, աշխատելու եմ մինչև վերջ: Աշխատելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ ազատ ժամանակ ունեմ ու չեմ անցել թոշակի:
    
     Հ.Գ .Ավարտելուց հետո Ամբիոնը տանելու եմ հետս...
    
     Միլանա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումից
     Հրազդանի N13 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5085 | 0 | 0
Facebook