Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Համայնքապետերը խուճապի մեջ են: Ինչո՞ւ

Արմեն Ալոյան
10:22, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Համայնքապետերը խուճապի մեջ են: Ինչո՞ւ

Գիտենք, թե ինչպես են ընտրվում տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքը համարյա պետություն է պետության մեջ, քանի որ ինքնակառավարվող մարմին է և իր լիազորություններն իրականացնելու համար, գոյատևում է պետական բյուջեից տրվող դոտացիաների հաշվին: Համայնքի ղեկավարն իր տարածքում համարյա իշխան է: Պատկերացնում եք, թե ինչ կլինի համայնքների խոշորացումից հետո, երբ նրանցից շատերը զրկվեն իրենց «իշխանական» տիտղոսներից: Տարիներ շարունակ միևնույն մարդը դառնալով համայնքապետ, իր շուրջն է հավաքում ընտրությունների ժամանակ իրեն արջի ծառայություն մատուցած մարդկանց կամ իր հարազատներին: Մոգոնում են հաստիքներ և ընտրությունների ժամանակ արջի ծառայություն մատուցած մարդիկ, նույնիսկ աշխատանքի չներկայանալով, ստանում են աշխատավարձ: Շատերն էլ զբաղվում են իրենց բիզնեսով` «հիմնարկի մեջ հիմնարկ» ստեղծելով: Հայաստանի 915 համայնքներում գոյություն ունեն համայնքապետի տեղակալի հաստիքներ, որոնց աշխատավարձը միջինը կազմում է 180000 ՀՀ դրամ ամսական: Օրենքով ամրագրված է, որ համայնքի ղեկավարի բացակայության դեպքում, տեղակալը փոխարինում է նրան: Թե ինչ գործառույթներ է իրականում նա իրականացնում մնացած օրերին, անհայտ է: Եթե փաստենք, որ շատ համայնքապետեր տարիներ շարունակ նույնիսկ արձակուրդ չեն գնում, ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեղակալի հաստիքին գումարենք քարտուղար-քարտուղարուհիների, օգնականների, խորհրդականների, մամլո քարտուղարների, տնտեսվարների, գործավարների, համակարգչային օպերատորների, էլ չեմ ասում գլխավոր ու կրտսեր մասնագետների հաստիքները, ոչինչ չանող և միայն աշխատավարձ ստացողների աշխատավարձերը, ապա ՀՀ օրինապահ հարկ վճարողների վրա «նստում» է միլիարդավոր դրամներ: Պարտադիր չէ հաշվապահ կամ տնտեսագետ լինել այդ հաշվարկները կատարելու համար:
     Ո՞ր գյուղապետը կցանկանա, հանուն երկրի զարգացման, հեռանալ իշխանությունից: Իսկ տարիների ընթացքում որքան ասֆալտապատ ճանապարհներ, լուսավորված փողոցներ կունենայինք, եթե համայնքները օր առաջ խոշորացվեին:

Պատկերացնում եք, որ ստացված դոտացիաների 80-90 տոկոսից ավելին ուղղվում են միայն աշխատավարձերի վճարմանը և վարչական (գործուղում, էլ.էներգիա, գազ, հեռախոս, ինտերնետ, բենզին և այլն) ծախսերին:

Խոսում են աշխատատեղերի կրճատման մասին: Ո՞ր բիզնեսմենը աշխատավարձ կվճարի ոչինչ չարող աշխատողին: Միթե՞ խղճին մոտ է, երբ փոքրիկ համայնքների որոշ «աշխատողներ» թրև գալով, բամբասելով, «մուտիլովկաներով ու բոչկա գլորելով», խոսք տանել- բերելով աշխատավարձ են ստանում բյուջեից: Թող իրենց գյուղում հիմնված կոոպերատիվներում աշխատեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, բարիքներ ստեղծեն: Ինչո՞ւ ենք Հնդկաստանից կամ այլ հեռավոր երկրներից միս ու կարագ ներմուծում: Ինքներս կարող ենք արտահանել:

Հայաստանում համայնքների խոշորացմանը այլընտրանք չկա, անկախ ամեն ինչից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9923 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ