Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսքան անգրագետ ընդունել եք, որ ի՞նչ անեք, այսպես եք անում էլի, որ բոլոր ոլորտներում կատարյալ անգրագիտություն է տիրում, որ ոլորտում էլ, որ դեռ գրագետ մարդիկ մնացել են, ուրեմն այդ ոլորտը չի գնահատվում

20:57, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Այսքան անգրագետ ընդունել եք, որ ի՞նչ անեք, այսպես եք անում էլի, որ բոլոր ոլորտներում կատարյալ անգրագիտություն է տիրում, որ ոլորտում էլ, որ դեռ գրագետ մարդիկ մնացել են, ուրեմն այդ ոլորտը չի գնահատվում
     Հա ասում եմ չխոսեմ չի ստացվում, ամեն օր ավելի շատ եմ հանդիպում այսպիսի հարցերի։ Գնում ես բանկ ինչ-որ հարց կարգավորելու, աշխատողը պատասխան է տալիս, հետո պարզվում է սխալ բան է ասել չտիրապետելով իրենց ընկերության մասին ինֆորմացիային։ Գնում ես համալսարան ինչ-որ հարցով նշելով փաստերով, թե ինչ ես ուզում, ասում են ամեն ինչ լավ է, հետո պարզվում է լավ չի, այդ լավ ասողները նույնպես չէին տիրապետում ինֆորմացիայի, ու տիրապետողն էլ, որ ասում է հիմա արդեն լավ կլինի գնացեք, պարզվում է մի անգրագետ էլ դա է, նորից բախվում ես նույն խնդրին, ու հիմա էլ ասում են անցած աշխատողները հավանաբար չեն տիրապետել ինֆորմացիայի։ Օնլայն բեթինգի աջակցման կենտրոնին ես դիմում օպերատորը պատասխանում է հարցին, ասում ես լավ է, հետո պարզվում է մի անգրագետ էլ դա էր, ու մեկ այլ աշխատող ասում է, հավանաբար անցած աշխատողը չի տիրապետել ինֆորմացիայի։ Հետո մեկ այլ բեթինգի ես գրում մեկ այլ հարցով, ասում են հարցը մեկ ժամվա մեջ կկարգավորվի, ասում ես լավ, մեկ, երկու, երեք ժամ, որոշեցի նորից կապվել, հիմա էլ մեկ այլ օպերատոր ասում է, 24 ժամվա մեջ է կարգավորվում հարցը, ու երևի անցած օպերատորը չի տիրապետել ինֆորմացիայի։ Հիմա ինչ եմ ուզում ասել հարգելի գործատուներ, այսքան անգրագետ ընդունել եք, որ ի՞նչ անեք, այսպես եք անում էլի, որ բոլոր ոլորտներում կատարյալ անգրագիտություն է տիրում, որ ոլորտում էլ, որ դեռ գրագետ մարդիկ մնացել են, ուրեմն այդ ոլորտը չգնահատվող ոլորտ է։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7336 | 0 | 0
Facebook