Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բացահայտվել է հայկական մաֆիա Թուրքիայում

irakan lurer
Հեղինակ`
irakan lurer
21:01, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Բացահայտվել է հայկական մաֆիա Թուրքիայում
     Հեղինակավոր Morning օրաթերթը -Հայկական մաֆիան Թուրքիայում-վերնագրով հոդված է հրապարակել, հղում անելով թուրքական Trabzon.news կայքին։Հոդվածում մասնավորապես նշված է ՝ --Տրապիզոնի ոստիկանները սույն թվականի օգոստոսի 8 -ին հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ Գայանե Մանուկյանին, Արսեն Կուրղինյանին, Վարդան Հարությունյանին և Արայիկ Պետրոսյանին։Նրանց մեղադրանք է առաջադրվել Հայաստանից Թուրքիա թրաֆիկինգ կազմակերպելու, բռնության, սպառնալիքի միջոցով անձանց ազատ տեղաշարժը և ազատությունը սահմանափակելու և այդ միջոցով սեռական ստրկության ՝ մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։Ձերբակալված անձանց հետ միասին Տրապիզոնի ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել սեռական ստրկության մեջ գտնվող թվով 15 կանայք՝բոլորը Հայաստանի քաղաքացիներ։Ոստիկաններին տրված իրենց բացատրություններում նրանք ընդհանուր առմամբ հայտնել են, որ իրենց մեծ մասը Թուրքիայում է գտնվում դեռ 2013 թ-ից, բոլորը այստեղ են եկել աշխատանքի տեղավորման ընկերության միջոցով, որը գործում է Հայաստանի Երևան քաղաքու։Ըստ նրանց հետ կնքված պայմանագրի հայ կանայք պետք է բարձր աշխատավարձով աշխատեին Անթալիայում գտնվող ամերիկահայ Կարպիս Խեչոյանին պատկանող հինգ աստղանի հյուրանոցում։Սակայն հայ կանայք այդպես էլ Անթալիա չեն հասել, նրանց ձեռքից անձնագրերը վերցրել և սեռսկան ստրկության են վաճառել արդեն Տրապիզոն քաղաքում։Կանայք հայտնել են նաև, որ Հայաստանում միջնորդական կառույցը ղեկավարել է ՝Անուշ- Լիլիթ Վարդանյան անուններով ներկայացած մի կին, իսկ ընկերության փաստացի տերը եղել է Հայաստանի ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը, հենց նա է զբաղվել իրենց ճանապարհ դնելով, հենց նրա մարդիք են դիմավորել և սեռական ատրկության մատնել իրենց։Կանայք հայտնել են նաև, որ վերը նշված անձիք մինչև օրս էլ շարունակում են նույն բիզնեսը, ուղղակի արդեն վաճառելով հայ աղջիկներին զուտ թուրքական և արաբական հասարակաց տներին։Կանայք ոստիկաններին են տվել նաև Հայաստանում գտնվող Կարեն Բաբակեխյանի և ոմն Լիլիթ-Անուշ Վարդանյան անուններով ներկայացված անձանց նկարները, որոնք և կայքը հրապարակել է ։ Կայքը գրում է նաև, որ ըստ Թուրքական օրենսդրության մինչև նախաքննության ավարտը Հայաստանցի կանայք չեն կարող լքել Թուրքիան։
    
Հուսանք, որ նախաքննության ավարտից հետռ, երբ աղջիկները կժամանեն Հայաստան կունենան այնպիսի կամք, որ հաղորդում կտան վերը նշված կավատների դեմ և դրանով իսկ կխոչնդոտեն իրենց ճակատագրի կրկնությունը այլ Հայ կանանց մոտ։
     Մեր կողմից հորդորում ենք մեր քաղաքացիներին արտերկիր աշխատանքի մեկնելիս մանրամասն տեղեկություն հավաքել միջնորդական ընկերությունների մասին։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7092 | 0 | 0
Facebook