Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
21:17, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԷՍԻՆ

Ով մարդկային արդարութիւն,
     Թող ես թքեմ քո ճակատին:
     Սիամանթո
    
     Ու պօէտներ որ չեն պղծել
     Իրենց շուրթերն անէծքով,
     Պիտի գովեն քո նոր կեանքը
     Նոր երգերով, նոր խ ոսքով:
     Յ. Թումանյան
    
     Ինչքան տարիքս առաջ է գնում,
     Ինչքան անցնում են օրերս անփոյթ,
     Այնքան հոգուս մէջ ամէն ճեղք լցնում,
     Դո՜ւ ես թանձրանում, իմ հա'յ ժողովուրդ...
     Այնքան աւելի արմատակալում,
     խորքե՜րն է գնում սէրս դէպի քեզ,
     Այնքան աւելի խորքի'ց են այրւում
     Քո չար ու բարով եւ բախտո՜վ քո թէժ:
     Այն ո՞ր ջահելն է՝ կեանքով տարւելիս
     Հասկանում մօրը, թափանցում հոգին.
     Մորդ, այդպէս էլ քո ժողովրդին
     Զգում ես խորունկ տարիքդ առնելիս:
    
     ...Երբ ես աչք բացի, իմ գլխի վերեւ
     Մի կարմիր, կարմիր դրո՜շ էր բոցւում.
     Շողում էր վրաս մի նորոգ արեւ,
     Որ Հոկտեմբերեան արեւ էր կոչւում:
     Որբ էի թէեւ ու Ամերկոմից
     Մայրս բերում էր տականք ալիւրի,
     Բայց հօր փոխարէն գուրգուրում էր ինձ
     Ջահել մի երկիր՝ աղքատ ու բարի:
     Լցւած էր շուրջս մի մեծ աղմուկով,
     Նորի ստեղծման տենդով սխրալի,
     Մեծանում էի օրերի երգով,
     Պի ոներական խոսք ու թմբուկով,
     Պա՜րզ էր ամէն ինչ ու հասկանալի:
     Ինձ համար կեանքը սկիզբ էր առնում
     Իմ ծնւած օրով, իմ ծնւած օրից,
     Ինձ համար կար լոկ երկու սահմանում,
     Բանւոր ու բուրժույ եւ ուրիշ ոչինչ.
     Բոլոր հին ու փակ դռների համար
     Ինձ այնքան հեշտ էր գտնել բանալի,
     Չկար ազգ ու ցեղ, փոքր ու մեծ չկար,
     Հաշտ էր իմ հոգին, ու հիացքով լի:
     ...
     Մեր անցեալ բախտի, դարաւո՜ր մորմոք
     Այդ ե՞րբ զարթնեցիր իմ երակներում
     Մագաղաթների փոշու հե՞տ արդեօք
     Դու թափանցեցիր իմ հոգու հեռուն.
     Պոկւած վիրաւոր մի աւերակի՜ց,
     Դու՝խեղւա'ծ խոյակ՝ սրտի՜ս ծանրացար,
     Թէ՝ քամւելով մեր արցունքոտ երգից՝
     Կաթ կաթ ծորացիր, մէջս ծո՜վ դարձար.
     Իմ խորքերի մէջ կայի՜ր երեւի,
     Դւինում թաղւած մի սափորի պէս.
     Եւ տարեցտարի նոր պեղումներից
     Բացւեցի՜ր ելա՜ր դու արեւերես...
    
     Ինձ համար կեանքը սկիքբ էր առնում
     Իմ ծնւած օրից, իմ ծնւած օրով,
     Եւ ես իմացայ, իմացայ խռով,
     Դրանից առաջ եղել աշխարհում
     Դարեր են եղել անցել աշխարհով...
    
     ...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ,
     Ծւարած հողում իր բիբլիական
     Քարի'ց է քամել իր հացը աւուր
     Քարի'ն է տւել ձիրքերը իր բիւր
     Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան
     Եւ նւիրումով այրւող իր սրտի
     Կանգնել է վէմե'ր, սիւնե'ր, խոյակներ,
     Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել,
     Իր Մեսրոպատառ գրերն է երկնել,
     Տաղերգել վասն սիրոյ ու վարդի,
     Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի
     Եւ մի'շտ՝ իր հոգով, իր հին վիպերգով,
     Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝
     Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝
     Խաղաղութի՜ւն է երազել անսուտ
     Աշխարհի'ն, իրե'ն եւ ամենեցո՜ւն...
    
     Եղել է մի հին, մե հաշտ ժողովուրդ,
     Սակայն եղել է աշխարհը անհաշտ՝
     Բախւել են կռւի ճամփաները մութ
     Նրա հեգ հողում ու ձեռքով անգութ
     Խաչի՜ են հանել հողը խաչապաշտ...
     Եղել է աւե'ր, աւա'ր, Աւարա՜յր.
     Ու Բիւզանդիոն ու Պարսի՜կ են եղել,
     Խորշակի նման փրծել են ցեղեր,
     Տրորե'լ, տիրե'լ, այրե՜լ վայրաբար,
     Ու երկտակ բեռը դրսի ու ներսի
     Հայ շինականին երկտա'կ է բեկել
     Թէ բարակեկ է հաստը երեսից,
     Բարակի հոգին, ա՜խ դուրս է եկել...
    
     Վերջին եղեռնի դու անվե՜րջ կսկիծ,
     Այդ ե՜բբ զարթնեցիր իմ երակներում,
     Վանեցի տատիս կարօտ աչքերի՞ց
     Եկար փռւեցիր դու իմ աչքերում:
     Ձգւելով մեր որբ հողերի՞ց արդեօք
     Ի'նձ փաթաթւեցիր, դու՝ փո՜ւշ ու մացառ,
     Թէ Կոմիտասըև զմռսւած մորմոք,
     Քեզ իր հետ բերեց, երբ որ տո՜ւն դարձաւ.
     Ինձ բաժի՞ն հանեց բեռիցն իր սուգի
     Հեգ Թէքէեանը՝ հոգնած մահերգու.
     Թէ տարուբերւող հայոց սփիւռքի
     Տե՜նդը խաթարեց խաղաղն իմ հոգու.
     Լեզո'ւն, մեր լեզո՜ն, իր վերջին շնչում,
     Պանդուխտի շուրթից կախւած հազիւհազ,
     Օգնութեան կանչով ինձ նա՞ է կանչում
     Այդպէս տագնապոտ այդպէս սրտամաշ...
    
     Ինձ համար կեանքը սկիզբ էր առնոռմ
     իմ ծնւած օրի'ց, իմ ծնւած օրո'վ,
     Եւ ես իմացա'յ, իմացա՜յ խռով,
     Դրանից առաջ եղե՜լ աշխարհում,
     Տասնըհինգ թի՜ւ է անցել աշխարհով...
    
     Օ՜, կիսալուսնով զմռած ու կնքած
     Վեցհարիւրամեայ գիշե՜ր օսմնեան,
     Խարխափում էր իմ ծողովուրդն անկար՝
     Իր հայրենիքում՝ ինքն օտարական,
     Եւ փորփրում էր իր հողն ու այգին
     Սեւը՝ ներս արած, սպիտակը՝ դուրս.
     Եւ իր սրտի մէջ, ինչպէս երդիկից
     Թոնիրին ընկած բարալիկ մի լոյս,
     Պահում էր յոյսը ու, թէև վախով,
     Բայց ստէպ-ստէպ Հիւսիս էր նայում.
     Եւ դրանից չէ՞ր, որ Ստանբոլում
     Թալկեաթն առաւել խոժոռւեց ոխով,
     Եւ համբուրելով այտը Զոհրապի՝
     Համբոյրով տւեց մահւան ահազանգ...
    
     Օ՜, գարնան ամիս ապրելու ապրիլ,
     Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք,
     Ինչո՞ւ դու դարձար մահւան տարելից,
     Մահով մնացիր մեր պատմութիւնում...
     Ապրելո'ւ ապրիլ, ահա քո բոյրից
     Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում.
     Ձիւն -սառոյցները գարնան Եփրատի
     Մեր տաք արիւնի ջերմից են հալչում.
     Սրահար մանկան սեղմած իր կրծքին՝
     Խելագար մի մայր, փախչո՜ւմ է փախչո՜ւմ....
     Ապրելո'ւ ապրիլ, Արտամետի մէջ
     Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորին.
     Ետեւից գցած հինգ որբուկներին՝
     Քայլո՜ւմ է տատս գաղթի երթի մէջ:
     Անջուր ճամփէքին ու Երեւանում
     Սայլը մեռե՜լ է անվերջ ժողովում.
     Ապրելու ապրի'լ, ինչո՞ւ է մեռնում
     արնան սպասող մի ողջ ժողովուրդ.
     արնան օրերին, օրը ցերեկով,
     Աշխարհին ի տես, աչքի տա՜կ աստծու...
     Ով արդարութի'ն, ես թքել եմ քո...
    
     Բայց կանգնի'ր, կանգնի'ր, կարկամի՜ր լեզու,
     Ո'չ, ես չե՜մ ծնւել անէծքի համար,
     Ես միշտ բարեկամ խօսքի՜ եմ սովոր.
     Ես մանուկ օրից հաւատով, սիրով
     Զնգուն երգել եմ "Ինտենացիոնալ"...
     Եւ միթ՞է հիմա ե'ս էլ յիրաւի
     Շուրթերս պիտի անէծքով պղծեմ,
     Արաքսից այն կողմ կանգնած հովիվին
     Սեւ ատելութեամբ հայացքս գցեմ.
     Թողնեմ որ հտպիտ մի ենիչերի
     Տասնըհինգ թւին բարձրացրած սրով
     Ինձ նոյնպէս յաղթի՝ թունաւորելով
     Ոխո'վ, նղովքո'վ, մոլուցքով վայրի.
     Եւ ես՝ կորցրած լոյսը իմ հոգու՝
     Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի, ---
     Էլ ինչո՞ւ համար յանուն այդ լոյսի,
     Մեր Շահումեանը գնաց մեռնելու.
     Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրօշին՝
     Հանգչող Տէրեանը շշնջաց "յարեա՜ւ"...
    
     Ուրեմն ինչպէ՞ս, հեղեղներն արեան՝
     Թողնել որ ծածկի մոռացման փոշին՝
     Խլացնե՞լ սիրտը որ էլ չլսւեն
     Վրդով ձայները խորքերից յառնած.
     Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չնդւզե՞լ,
     Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ.
    
     Ո'չ, ի'մ ժողովուրդ, դու շա՜տ ես տեսել,
     Դոը պիտի յիշե'ս, ապրելու համար...
    
     Դու պիտի առնե'ս վրէժդ անհուն,
     Պիտի խաղաղես հոգին քո խռով.
     Բայց ո'չ արեան դէմ կոչելով արիւն
     Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով...
     Ո'չ, ի՜մ լուսաւոր, դու օր այն պահին
     Երբ ընկած էիր տմարդ հարւածից,
     Երբ թւում էր թէ աչքերդ մթին
     Էլ չե՜ն պարզւելու թոյնից ու մաղձից,
     Քո մէջ ուժ գտար պայծա՜ռ նայելու
     Մարդկա'նց, ազդերի'ն, զարթնո'ղ աշխարհին.
     Եւ խոցւած ձեռքով զինագրւելու
     Եղբայրութեան նոր գաղափարներին.
     Դու որ մեծերիդ մահը քո հոգում՝
     Դեռ սուգերի մէջ՝ Չարե'նց ծնեցիր,
     Ու ողջակիզւող սիրտդ նետեցիր
     Կարմիր գալիքի հրի՜ն բորբոքուն,
     Որ այդ բոցերում, զտւա'ծ, նորոգւա'ծ
     Նորի՜ց ժայթքեցիր եղեգան փողից, ---
    
     Ո՜չ, ուրի'շ է քո հատուցման ուղին.
     Քեզ, կեա՜նքի ուրիշ ճամփայ է տրւած...
    
     Դու պիտի վրէժ առնես ապրելո'վ,
     Ապրելով յամա'ռ, հազարապատի'կ,
     Աւերումի տեղ, քո ստեղծելո'վ.
     Աւեր Վանի դէմ, քո Երեւանո'վ.
     Աքսորների դէմ՝ խուլ անապատից
     Նորից տուն դարձող քո քարաւանո'վ
     Դու պիտի ապրես այսպէ'ս, սրանո՜վ:
    
     Շէնիքի հանդում մորթւած որբի տեղ՝
     Աշնակցի հարսի տասնըչորս որդո'վ,
     Մշոյ դաշտի մէջ սեւցած խոփի տեղ՝
     Քո տրակտորո՜վ, քո ծուփ-ծուփ արտո'վ,
     Մարութայ սարի մարած բոցի տեղ՝
     Եոթն աշխա՜րհ ծնող՝ քո յօթ կայանով,
     Տաթե՜ւի կուրցա'ծ դպրանոցի տեղ
     Բիւր ակնով նայող քո Բիւրականո'վ
     Հայոց արցունքաշ "կռոնկի՜" տեղակ
     Սարէ-սար փռւած սեւ սուգի՜ տեզակ
     Յախո'ւռն, կենսայո'րդ, սիրտը թո՜ւնդ հանող,
     Հանճարիդ լոյսը աշխարհին տանող
     Քո սէգ Սարեանո'վ,
     Խաչատրեանո'վ, ---
     Դու պիտի ապրես այսպէ'ս, սրանո'վ:
    
     Ոխի, մոլուցքի, մշուշի դիմաց՝
     Քո սիրող, փարող, երազող սրտո'վ.
     Դաւի, արշաւի, բիրտ ուժի դիմաց՝
     Ազնիվ դաշինքի քո հին կարօտով.
     Օտարականի պիտակի դիմաց՝
     Օտարի դատին իր կեանքո'վ կանգնած,
     Շիտա՜կ, շողշողո՜ւն քո Մանուշեանով,
     Դու պիտի ապրես այսպէ'ս, սրանո'վ:
    
     Պատմութեան երթում՝ անդուլ, հանապազ
     Առաջինների շարքո՜ւմ քայլելով,
     Պատմութեան հանդէպ՝ երեսդ միշտ պարզ՝
     Քո ողջ էութեամբ նորի'ն փարւելով, ---
     Քո մաքառելո'վ,
     Քո հաւատալո'վ,
     Դու ի՜մ ժողովուրդ, դու ապրե'լ ես, կա՜ս,
     Այսպէ'ս ապրելով...
    
     Թող որ օրերս՝ իմ ճամբակէսին
     Ծանրանան այսպէս խոհով ու խոկով,
     Թող որ ալիքւի՜ իմ ողորկ հոգին
     Քո անցեալ ցաւով, քո դժւար բախտով,
     Ու վարդագոյնին քո Երեւանեան
     Մերթ ստւեր ընկնի՜ քո Արարատից,
     Արեւ օրերիս անձրե'ւ կաթկթի,
     Ծիածանիս մէջ ամպերը մնա'ն, ---
     Դու՝ աներջանիկ, բայց մեծ սիրոյ պէս,
     Դու ուրախ ժամիս՝ մորմո՜ք մշտակէզ,
     Հոգուս պարապը, ափէ-ափ լցնող, ---
     Դո'ւ տխուր ժամիս՝ բերկրանք մշտաշող,
     Ինձ հարստացնո'ղ, ինձ ազնւացնո'ղ
     Եւ ինձ հաստատող դու միա՜կ իմ "ես", ---
     Եթէ լցւած եմ՝ լցւած եմ քեզնով:
    
     Թող որ փոխարէն գոռ մի անցեալի
     Թագով ու թախտով, զօրով ու զօրքով,
     Դու թողել ես ինձ՝ այրո՜ղ, բորբոքո՜ղ
     Հայոց պատմութիւն՝ աղէտներով լի, ---
     Բայց դրա դիմաց ինձ տւել ես դու
     Քո վերապրումի բերկրանբն անսպառ.
     Բերկրանքն՝ ամէն մի նոր քարիդ համար
     Կրկնակի' խինդով ուրախանալու.
     Բերկրանքն՝ աշխարհը զգալու խորքի՜ց
     Եւ հասկանալու ամէն ինչ խորո'ւնկ.
     Ժիր մանուկիդ մէջ՝ բացի մանուկից
     Տեսնելու կեանքդ յաւերժող խորհուրդ.
     Պարզ կոնեակիդ մէջ՝ հողերին ուրիշ
     Հողիդ կորովը համբաւող աւի՜շ,
     Ձեռքսեղմումի մէջ այլազգի հիւրիդ՝
     Եղբայրութեան տօն ու խորհրդանի՜շ, ---
     Դու եղբայրութեան սեղանի կողքին
     Դարիդ նոր խօսքը քո լեզւո'վ ասող
     Դարիդ նոր բախտը քո բախտո'վ կիսող
     Քո Արագածից հրթիռ ու երկինք
     Սեւ բիբլիական քո աչքով տեսնող
     Դարիր չյոգնած որոնո՜ղ հոգի
     Ես ժառանգո՜րդըդ քո երգ ու վէրքի
     Եթէ հպարտ եմ, հպարտ եմ քեզն՜վ:
    
     Հպա՜րտ եմ որ դու քարտէզի վրայ
     Քո արիւնով ես մերւած կարմիրին,
     Որ զաւակներիդ վերջին ընտրանին
     Մի վերջին անգամ զոհեցիր նրա՜ն
     Որ արիւն տալով, արիւն առնելով
     Նորոգւո՜ւմ ես դու՝ խառնւած նորին.
     Թէ զօրանում է ուրիշը տարո'վ,
     Դու զօրանում ես ժամո'վ օր-օրի'ն.
     Այդպէս մահւան դուռն հասած ու դարձած
     Տկար կազմւա՜ցքն է բուռ ապաքինւում.
     Դու հազար ձեռքով ապրելուն կառչած
     Հազար տեզերից կեանքո՜վ ես լցւում.
     Ո'չ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ
     Քո հին երակին չկա'յ սպառում, ---
     Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք,
     Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում...
     Քեզնով եմ ապրում,
     Եւ ես բանաստեղծ,
     Օրհնում եմ բախտս յետին այս երգով,
     Որ աշխարհի մէջ, երկնքի ներքոյ
     Աշխարհը թողած՝ ծնւել եմ այստե'ղ
     Ու որդի՜ն եմ քո...
     1956-60 թթ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8057 | 0 | 0
Facebook