Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ հաշվառվում են բազմաբնակարան շենքերում առկա խնդիրները

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:31, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ հաշվառվում են բազմաբնակարան շենքերում առկա խնդիրները

#ձմռաննընդառաջ #կոմունալոլորտ

2017-2018թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ սկսվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի՝ ձմռան սեզոնին լուծման կարիք ունեցող խնդիրների հաշվառումը:

Աշխատանքների որակին և ընթացքին հետևելու են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները:
     Նշենք նաև, որ այս տարի քամիների ուժգնության պատճառով մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ վնասներ են կրել:

Հնարավորինս կարճ ժամկետներում դրանք գույքագրվել են և ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ այդ տանիքներում քամու հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2197 | 0 | 0
Facebook