Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարևորն այն է, որ հանրությունը շնչում է, երկխոսում է և գտնվում է որոնումների անընդհատ շրջափուլի մեջ

12:21, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Կարևորն այն է, որ հանրությունը շնչում է, երկխոսում է և գտնվում է որոնումների անընդհատ շրջափուլի մեջ
    

Ես չեմ հասկանում, թե ինչու են մի շարք ընկերներ ահավոր ծանր տանում, երբ ֆեյսբուքահայերը քննարկում կամ փորձում են քննարկել աշխարհում կատարվող այս կամ այն իրադարձությունը: Համաձայն եմ, անգրաագիտության, չիմացության չափաբաժինները չափազանց շատ են, բայց դա այդքան էլ էական չէ, կարևորն այն է, որ հանրությունը շնչում է, երկխոսում է և գտնվում է որոնումների անընդհատ շրջափուլի մեջ: Սա չափազանց դրական երևույթ է, մի փակեք մարդկանց բերանները, հեգնելով՝ բոլորը քրդագետ կամ էլ թյուրքագետ են դարձել ծաղրական ձևակերպումներով: Հիմա ի՞նչ, մարդիկ պետք է անպայման քրդագետի դիպլոմ ներկայացնեն, որ հանգստանա՞ք:

Եվ մի բան էլ՝ զուտ քրդագետ, թյուրքագետ կամ էլ արաբագետ լինելը չափազանց քիչ է այս կամ այն գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար: Բազմաշերտ տարածաշրջանը ենթադրում է համալիր ուսումնասիրություն, այսինքն մշակութաբանական, սոցիոլոգիական, փիլիսոփայական, հոգեբանական և այսպես շարունակ: Օրինակ՝ մշակութաբանը կարող է Քրդստանի հանրաքվեի վերաբերյալ այնպիսի դատողություն անել, որ տարածաշրջանային փորձագետների մտքով նույնիսկ անցած էլ չի լինի:

Մի խոսքով ձեզ խիստ ադեկվատի տեղ մի դրեք ու մի փակեք մարդկանց բերանները, նույնիսկ ամենացածր պլանկայով հարցերը քննարկման կարիք ունեն: Հա ի դեպ, իմ համար չեմ ասում, ընդհանրապես նկատում եմ, թե ինչպես են ծաղրում մեկը մյուսին, իսկ դա նյարդայնացնող է: Իմ մասնագիտության տիրույթում էլ նման ահեթեթություն կա, երբ ասում են թողեք պատմությունը պատմագետներին:
     Չկա նման բան:


    

Կարպիս Փաշոյանի
     ֆեյսբուքյան էջի գրառումից


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4727 | 0 | 0
Facebook